Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյան. «Մեր աշխատակիցները հրահանգավորված էին ուժ չգործադրել»

Հուլիս 06,2015 16:29

«Ցանկացած ակցիա կարելի է, եթե տեղավորվում է օրինականության դաշտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Անդրադառնալով Վաղինակ Շուշանյանի հայտարարությանը, թե կարմիր բերետավորը հարվածել է Նարեկ Այվազյանին՝ նա ասաց, որ ոստիկանությունը գործողություններ կանի. «Մեր ներկայությունն այնտեղ նրա համար էր, որ սադրիչների գործողությունը կանխարգելենք եւ նման ոչ մի բան չլիներ: Նույնիսկ այն պարագայում, որ նրանք էին ուժ գործադրում, մեր աշխատակիցները հրահանգավորված էին ուժ չգործադրել: Լրագրողները մեծ դժվարությամբ էին աշխատում, չի կարելի այդ նման դեպքերում կիզակետում լինել, առավել եւս, երբ մենք հայտարարեցինք, որ որեւէ հատուկ միջոց չի կիրառվելու»:

Նկատառմանը, թե վարչական վարույթ է իրականացվել միայն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, նա ասաց, որ տեղյակ չէ եւ հավելեց, որ անձնավորված ոչինչ չկա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031