Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳԲ-ի խցերում՝ Աստվածաշունչ զուգարանի թղթի փոխարեն. «Ա1+»

Հուլիս 06,2015 16:39

Առաջին հայացքից չառանձնացող պատի ետեւում գնդակահարվել են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե որն է իրենց հանցանքը։

Այսօր թանգարան դարձած Լատվիայի ԿԳԲ շենքի սառը պատերն ու չորացած արյան հոտը, նույնիսկ ամռանն այստեղ երկարաճիտք տաք կոշիկներ կրող գիդի պատմությունը տեղափոխում են դաժան անցյալ, որը մոտ քսան տարի իրական է եղել տասնյակ հազարավոր մարդկանց համար։

banti-katsa-364x205

Այստեղ ամեն ինչ իրական է թվում՝ կաթսաները, որում եփվածը ճաշ անվանելը սխալ կլիներ, խցում գտնվող պետքարանը, որտեղ հիգիենիկ թղթի փոխարեն օգտագործվել են Աստվածաշնչի էջերը։ Խոշտանգման հնարավոր տարբերակները՝ «մեղավոր եմ» կորզելու համար, որին հաջորդելու էր կամ գնդակահարությունը, կամ աքսորը։

Լատվիան չի մոռանում ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակը։ Քսանամյա աղջիկը ամռանը զբոսաշրջիկներին պատմում է իր երկրի պատմությունը։ Ռիգայի օկուպացիայի թանգարանի գիդը գիտի անգլերեն, գերմաներեն։ Ռուսերեն նույնպես խոսում է, բայց այդ լեզվով չի ուզում ներկայացնել՝ ինչպես է իր երկիրը օկուպացվել ռուսների կողմից։ Բայց միայն ռուսները չէ, որ օկուպացրել են Լատվիան։ Մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են եղել պայքարել երկիր ներխուժած գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031