Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները

Հուլիս 06,2015 17:05

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված կանգառասրահների վերանորոգումը, տեղադրվում են կանգառանշաններ: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակվում են նաև հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման  ուղղությամբ մշտադիտարկումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել թերացողների նկատմամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական   իրավախախտման 8 դեպք: Հանձնարարել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են  2015 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց որակին ու սահմանված ժամկետում ավարտելուն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031