Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ   

Հուլիս 06,2015 17:39

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով պատժել նաեւ հունիսի 23-ին ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին:

Նախաձեռնությունը հրապարակել է նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ: Հայտարարությունում նշվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ովքեր ապօրինի կերպով բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սակայն իշխանությունները ընդամենը որոշել են պատժել միայն լրագրողների նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին։ Ուստի առաջարկում ենք․

1.Այն քաղաքացիները, ովքեր տուժել են հուլիսի 23-ին տեղի ունեցած ոստիկանական ապօրինի գործողություններից և կարող են ճանաչել նկարում պատկերված քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք ուժ են կիրառել, գրել մեր էջին, կամ անանուն ուղարկել հաղորդագրություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

2.Այս մարդկանց մասին տեղեկություն՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր և այլ մանրամասներ ունենալու դեպքում, խնդրում եմ նույնպես ուղարկել էլեկտրոնային հասցեին։ Գաղտնիությունը երաշխավորում ենք։ Բավարար ինֆորմացիա ստանալուց հետո կանցնենք այս պահանջի հաջորդ քայլին»:

Vostikanner_qaxaqaciakan-16 Vostikanner_qaxaqaciakan-15 Vostikanner_qaxaqaciakan-14 Vostikanner_qaxaqaciakan-13 Vostikanner_qaxaqaciakan-12 Vostikanner_qaxaqaciakan-10 Vostikanner_qaxaqaciakan-9 Vostikanner_qaxaqaciakan-8 Vostikanner_qaxaqaciakan-7 Vostikanner_qaxaqaciakan-6 Vostikanner_qaxaqaciakan-5 Vostikanner_qaxaqaciakan-4 Vostikanner_qaxaqaciakan-3 Vostikanner_qaxaqaciakan-2 Vostikanner_qaxaqaciakan-11

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031