Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում

Հուլիս 06,2015 18:17

Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)):

Ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար:

Այն  մեկնարկեց փորձագետների բացման խոսքով, այնուհետև սեմինարի անցկացման և կարծիքների փոխանակման կանոնների ներկայացմամբ:

Ծրագիրը  բաղկացած էր 4 հիմնական մասերից: Առաջին մասում խոսվեց անհատի արժեքներից և երիտասարդների գործազրկության թեմայով ընթերցվեցին զեկույցներ, որոնք ներկայացնում էին խնդիրը քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության, սոցիալիզմի և լիբերալիզմի տեսանկյուններից: 2-րդ մասում երիտասարդները ծանոթացան դերակատարների ներգրավվածության և ռազմավարական պլանի SWOT վերլուծությանը, ուժեղ և թույլ կողմերի վերհանման հմտություններին և դրան համապատասխան ունեցան գործնական աշխատանք:

Ծրագրի 3-րդ մասում ռազմավարությունից անցում կատարվեց դեպի հաղորդակցման ուղերձները, ներկայացվեցին ուղերձների ձևակերպման և հանրայնացման տեսական և գործնական նրբությունները: Եզրափակիչ 4-րդ մասում երիտասարդները  ծանոթացան արդյունավետ հաղորդակցության կանոններին, բաժանվեցին խմբերի և 1 րոպեանոց հոլովակի դիտումից հետո գործնական աշխատանք կատարեցին:

Ծրագրի ավարտին ամփոփվեցին սեմինարի արդյունքները, հնչեցին եզրակացությունները և գնահատումներ իրականացվեցին ծրագրի բովանդակային և կազմակերպչական կողմերի վերաբերյալ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031