Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը

Հուլիս 06,2015 22:15

Քիչ առաջ Ազատության հրապարակում Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը երթով գնում է դեպի Բաղրամյան պողոտա եւ կոչ արեց. «Ով ուզում է՝ թող միանա»: Մի քանի տասնյակ ցուցարարներ հետեւեցին նրան: Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը: Այստեղ են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաները:

IMG_5265

Ոստիկանները թույլ չեն տալիս երթ իրականացնել, իսկ Անդրեաս Ղուկասյանն առաջարկում է ՄԻՊ-ի գրասենյակից մարդ հրավիրել, որն էլ կհանգուցալուծի այս իրավիճակը:

Թումանյան-Մաշտոց խաչմերուկից քիչ առաջ բերման ենթարկվեց Վարդգես Գասպարին, որը պահանջում էր բացել Ազատության հրապարակը, որպեսզի հավաքվածները կարողանան երթ իրականացնել ու գոռում էր. «Լակոտ, թափթփուկ, բացիր ճանապարհս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031