Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը չխոսեց բարձրաստիճան պաշտոնյաների պատժի մասին (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 13:14

«Դուք ասում եք բաներ, որոնք ես չեմ կարող ասել` ակնհայտ է: Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը, վստահում եմ միջազգային աուդիտորական կազմակերպություններին ու աուդիտի արդյունքներին, վստահում եմ լրատվամիջոցներին, որոնք հանրությանը կներկայացնեն այն, ինչ տեղի է ունեցել, վերլուծություններ կանեն: Նաեւ վստահ եմ մեր իշխանությունների քաղաքական կամքի վրա, որ այն, ինչը պետք է բացահայտվի եւ իրավական եւ քաղաքական գնահատականի կարժանանա»,- Aravot.am-ի հարցին`կպատժվե՞ն բոլոր այն բարձրաստիճան պետական չինովնիկները, ովքեր ակնհայտ է, որ մասնակցություն են ունեցել ՀԷՑ-երում կոռուպցիոն գործընթացներին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Պարոն Մինասյանը, վերլուծելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առիթով առաջացած բողոքի ալիքը եւ դրա արդյունքը, չի համարում, որ որեւէ մեկը պարտվել է կամ հաղթել: «Իշխանությունն ընդառաջ է գնացել իր հասարակության պահանջին»,- ասաց նա:

Շարժումը, որը վերջին օրերին մի տեսակ տարերային եւ անկազմակերպ բնույթ է կրում, ՀՀԿ-ական պատգամավորը ձեռնպահ է մնում մարած որակելուց: Բայց հարցի լուծման միակ ճիշտ ճանապարհը նա համարում է միջազգային աուդիտը ՀԷՑ-երում ու վստահ է, որ աուդիտի արդյունքները կտան հանրության մոտ առաջացած հարցերի պատասխանները, կցրեն կասկածները:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031