Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԿԱԻՆ-ում քննարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն համագործակցության հարցերը

Հուլիս 07,2015 17:22

Հուլիսի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին: Սա Լ. Տրիշկինի առաջին այցն էր ՏԿԱԻՆ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը: Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173000 ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու:
Քննարկվեցին նաև ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

Նախարար Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվեցին համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031