Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը խնդրեց շտապ եզրակացություններ չանել

Հուլիս 07,2015 17:29

Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին քննել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի եւ հարակից օրենքների դրույթների սահմանադրականությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ընթերցեց որոշումը, ըստ որի՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36, 37 կետերը, 5-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 13-րդ մասերը, 37 հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասի «օրենքի 43 հոդվածով» դրույթը, 39 հոդվածի 2-րդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը», 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «ողջամիտ եկամտաբերություն» եւ 3-րդ մասի «ողջամիտ շահութաբերություն» եզրույթները, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը այն մասով, որ տարեկան գնաճով չճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաեւ տվյալ 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 1-ին, 3-րդ եւ 48.12 հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր»:

Վերջում Գագիկ Հարությունյանը հավելեց. «Կխնդրեմ, որ շտապողական եզրակացություններ չանեք, ուսումնասիրեք մանրամասն բոլոր իրավական դիրքորոշումները, համապատասխան դրան՝ նոր ներկայացրեք ձեր դիրքորոշումը եւ կարծիքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031