Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ

Հուլիս 07,2015 17:34

Հազարավոր մոսկվացիներ և հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի Մուզեոն զբոսայգում կազմակերպած մեծ և շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրը՝ հուլիսի 5-ին: Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը:

20

Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին:
Ժ.12-ից մինչև ուշ երեկո Մուզեոնը դարձել էր տարբեր ազգերի հաղորդակցության, երգի ու պարի յուրատեսակ հարթակ: Մանուկների համար սպասվում էին առանձին զվարճանքներ ու անակնկալներ, այդ պատճառով շատերն այստեղ եկել էին ընտանիքներով: Ամենաաշխույժ հարթակներից մեկը դարձավ նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսվածը: Հաղթողներին պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:

69

23 36

«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջև ջերմ և եղբայրական հարաբերությունները»,- իր խոսքում նշեց Արա Աբրամյանը: Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
Բացման հանդիսությանը Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի և տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը նշեց. «Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս: Ես անկեղծ հույս ունեմ, որ բոլոր այցելուները, և հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշը՝ ծիրանը, այլև հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման և բարեկամության մթնոլորտին»:

Հանդիսականները ունկնդրեցին երաժշտական անզուգական կատարումներ, լսեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղջույնի ուղերձները:

Մանրամասն՝ ՌՀՄ պաշտոնական կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031