Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Դեռեւս պարզ չէ ընթացակարգային խախտումների վերաբերյալ ՍԴ դիրքորոշումը». (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 18:10

«Նախնական տպավորությունս այնպիսին է, որ մեծածավալ որոշում է կայացված եւ շտապողականություն պետք չէ ցուցաբերել»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ այն հոդվածները, որոնք հայտարարվեցին՝ հակասում են Սահմանադրությանը հիմնականում առնչվում են սոցիալական նպատակային վճար հասկացության եւ դրա գործադրման առանձնահատկություններին, գնաճով ճշգրտված բյուջետային հատկացումներին. «Մասնավորապես՝ ըստ վիճարկվող օրենքի՝ գնաճով ճշգրտվում է միայն այն գումարը, որ քաղաքացու աշխատավարձից է տարվել, հաշվի առնված չէ, որ բյուջեն, եթե հատկացում է կատարում, ապա դա էլ քաղաքացու սեփականությունն է: Այս մասով կտրուկ եւ միանգամից է ճանաչում Սահմանադրությանը հակասող, քանի որ ընդամենը 1 մասն է ինդեքսավորվում: Բայց ինձ համար այս հրապարակումից, համենայն դեպս, դեռեւս պարզ չէ ընթացակարգային խախտումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ մեր պահանջը երկու հիմնական հարթության մեջ էր: Առաջինը, որ ամբողջ ընթացակարգը խախտված է՝ օրենսդրական նախաձեռնության, օրենքների մշակման, եւ սա միայն այս օրենքի խնդիրը չէ, այլ առհասարակ՝ օրենսդիր մարմնի՝ իբրեւ բարձրագույն մարմին, նրա կողմից ընդունվող իրավական ակտերի որպես օրենք որակական հատկանիշների: Այդ տեսակետից՝ ինձ համար դեռեւս պարզ չէ, թե դատարանը ինչ դիրքորոշում է ցուցաբերել»:

Իսկ երկրորդ մասով՝ բովանդակային առումով, Արծվիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ Սահմանադրական դատարանը հավուր պատշաճի է անդրադարձել նաեւ 2014 թվականի որոշմանը. «Մեր դիմումը նաեւ նպատակ էր հետապնդում, որ բարձրագույն դատարանը հետեւողական պետք է լինի իր իսկ կայացրած որոշման կատարման մասով: Ինչպիսի՞նն է իրավական դիրքորոշումն այս մասով դժվարանում եմ ասել: Ես հասկանում եմ՝ կարող են տարբեր մեկնաբանություններ լինել նաեւ կառավարության եւ օրենսդիր մարմնի քաղաքական մեծամասնության կողմից»:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ Հայաստանի ՍԴ որոշումների պրակտիկայում դեռ չի ձեւավորվել այն մոտեցումը, որ ՍԴ իրավական դիրքորոշումը պարտադիր կատարման ենթակա գործողություն պետք է լինի. «Այդ տեսակետից գուցե շատերի ակնկալիքն այն էր, որ կտրուկ մեկ անգամից պետք է ասվեր, որ Սահմանադրությանը հակասում է եւ անվավեր է, եւ հնարավոր է՝ այդ ակնկալիքները շատերի մոտ այդպես չի ընկալվում: Բայց ես խնդրում եմ՝ չշտապենք, առաջիկա օրերին կհրապարակվի առավել մանրամասն կներկայացնենք մեր որոշումը որպես դիմող կողմի ներկայացուցիչներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031