Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոբացիայի վերաբերյալ սեմինար՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար

Հուլիս 07,2015 18:15

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հուլիսի 7-ին ԱՊԿ բաժնի, Երևան քաղաքի 7 բաժանմունքների և Լոռու բաժանմունքի անձնակազմի համար տեղի է ունեցել սեմինար՝ պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված սեմինարն անցկացրել են  միջազգային փորձագետներ Քրիստոֆեր Ֆրոսթը Մեծ Բրիտանիա, Էնդրյու Բերնհարդտը Մեծ Բրիտանիա և Իոան Դուրնեսկուն Ռումինիա: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

Սեմինարի ընթացքում փորձագետներն անդրադարձել են պրոբացիայի ծառայողի հիմնական դերին, դատապարտյալի ռիսկերի տարանջատմանը և գնահատմանը, պատժամիջոցների պլանավորմանը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության այլ գործառույթներին:

Զբաղվածության գործակալության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցել ԱՊԿ բաժնի հետ ծառայությունում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031