Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգեղենը, թեյն, անգամ օճառը կպահվեն հատուկ պայմաններով պահեստներում

Հուլիս 07,2015 20:33

«Միրգը չի կարելի միանգամից սառեցնել, այն պետք է սկսել 2 աստիճանից, ապա աստիճանաբար ավելացնել, որպեսզի պահպանի համային հատկությունները»,-այսօր Ուրբան Լոգիստիկ Սերվիզ ընկերությունում լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ ասաց ընկերության նախագծերի ներկայացուցիչ Ստանիսլավ Զինչենկոն:

Նա մանրամասն ներկայացրեց, թե իր հնարավորություններով տարածաշրջանում միակը հանդիսացող այս ընկերությունում, որը բաղկացած է մի քանի հսկայական պահեստներից, ապրանքների համար ինչպիսի պահպանման պայմաններ են գործում:

Անցնելով մրգեղենի պահեստին, որտեղ արտահանման համար նախատեսված սառնարաններում արկղերով ծիրան էր պահեստավորված, ասաց, որ արտադրողները չեն կարող իրենց բուն գործը թողնել եւ այնպիսի պահեստներ կառուցել, որոնք կունենան մթերքը պահպանելու հատուկ ռեժիմներ, ինչպիսին այս պահեստներն են, հետեւաբար օգտվելով Ուրբանի ծառայություններից, կարող են իրենց գործը թեթեւացնել` հանգիստ լինելով, որ իրենց արտադրանքը ապահով պայմաններում կմնա` մինչ արտահանումը կամ տեղական շուկա հանելը:

Ընկերության տարածքը զբաղեցնում է 7 հեկտար: Պահեստն աշխատում է շաբաթվա 7 օրը 24 ժամ` առանց հանգստյան օրերի եւ տոների:

urban Urban-1

urban-3 urban-4

Մատնանշելով առաստաղին ամրացված սարքերը, որոնք օդում ջրի ցող էին արձակում, Ստանիսլավ Զինչենկոն ասաց, որ կան ապրանքներ, որոնք խոնավ պայմաններում պետք է պահվեն, օրինակ` թեյի տեսակներ: Այս սրահում օդը պարբերաբար թարմացվում է, մաքրվում, որպեսզի ապրանքի համ ու հոտի վրա չազդի: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ համաշխարհային կարգի լոգիստիկ օպերատորի շնորհիվ,, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր` 3PL ձեւաչափով, հայկական արտադրողները, ներմուծողներն ու արտահանողները հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներով, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական գրավչության վրա:

Ըստ նրանց, շնորհիվ մեր երկրի աշխարհագրական դիրքի այս ընկերությունը հնարավորություն կտա Ասիայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից դեպի Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, ԵՄ երկրներ եւ հակառակ ուղղությամբ գործարարներն օգտվեն այս պահեստների ծառայություններից:

Ընկերության բացման արարողության կարմիր ժապավենը պետք է կտրեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031