Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Հայաստանը չլքող երիտասարդությանն այդ ձեւով ձերբակալել չի կարելի». (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 21:01

Ռուբեն Մկթաշյանը երեկ Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարներին բերման ենթարկելու ականատեսներից էր: Նա նույնպես հոսանքի թանկացման դեմ շարժման մասնակիցներից էր: Երեկ, երբ ոստիկանությունը Բաղրամյան պողոտան էր բացում ու բերման ենթարկում ցուցարարներին, նա ամեն ինչ անում էր, որ իրեն էլ երիտասարդների հետ տանեն ոստիկանություն, բայց ոստիկանները նրան այդպես էլ բերման չենթարկեցին:

Ռուբեն Մկթաշյանն այսօր Ազատության հրապարակում էր:

«Երիտասարդությունը պետք է ունենա բոլոր այն հնարավորությունները, ինչ-որ Սահմանադրությունում կա…շատ ցավում եմ, որ երեկ այդպիսի բան տեսա, չէի հավատում իմ աչքերին: Չի կարելի այդպես վերաբերել ազգի երիտասարդության հետ, այն երիտասարդության, որոնք չեն լքում Հայաստանը,  դա նրանց մեծ պատիվ է բերում: Հայաստանը չլքող երիտասարդությանն այդ ձեւով ձերբակալել, ոչ մի երկրում չեմ տեսել: Շատ երկրներում եմ եղել, ընդհարումների էլ եմ ականատես եղել, բայց այդ ձեւով չեմ տեսել»,- ասաց նա:

Հետո էլ իշխանություններին հորդորեց՝ երիտասարդներին հանգիստ թողնել, չկոտրել. «Հանգիստ թողեք, ձեռք մի տվեք, թողեք զարգանան, նայեք՝ ինչ է կատարվում դրսում, տղա աղջիկ խառնվել են իրար, չի կարելի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031