Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի լոգիստիկ կենտրոնի բացման արարողությանը

Հուլիս 07,2015 21:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

12352_b

Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման և սպասարկման գործում հայրենական արտադրողների և օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:

Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով և եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների և գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ի նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով, ինչի շնորհիվ հայկական արտադրական և առևտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաև շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան: Ժամանակակից մրցունակ բիզնեսի և տարածաշրջանային նշանակության յուրահատուկ ներդրումային այս նախագիծը, ըստ նրանց, հաջող օրինակ է, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսական գրավչության վրա՝ նպաստելով Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը:

Լոգիստիկ կենտրոնի բացումը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին կրճատել ծախսերը՝ սեփական միջոցներն ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական և առևտրային ենթակառուցվածքներ:

Ընկերության ներկայացուցիչները Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ բեռների պահատվության, պահեստային մշակման բոլոր տեսակների, փաթեթավորման, հասցեներով առաքման և մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031