Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանին «սուտասան» անվանեց. (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 21:35

Բաղրամյան պողոտայից երեկ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից միայն իրեն վարչական պատասխանատվության ենթարկելը Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը համարում է իր նկատմամբ սկսված հալածանքների շարքից հերթական պատվեր:

«Իմ դեմ այս պահին գնում է մեկ քրեական ու իննը վարչական գործերի քննություն, սա հերթական վարչական գործն է, որը ոստիկանությունը հարուցել է իմ դեմ: Ակնհայտորեն սա վերադասի պատվերն էր, որ փորձում են խոչընդոտել իմ հասարակական գործունեությունը»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Նրա պատմելով, իրեն բերման ենթարկեցին խաղաղ ցույցն իրականացնելու պահին. «Ոստիկանների կողմից որեւէ պահանջ չի էլ հնչել, առավել եւս, որ իրավունք ունեի իրականացնել իմ բողոքի ակցիան»:

Նա «սուտասան» անվանեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ վերջինս պնդել է, թե բերման ենթարկված որեւէ ցուցարարի նկատմամբ վարչական գործեր չեն հարուցվել. «Նա, որ կանգնում ու այդ ստերն է ասում, թե որեւէ մեկի նկատմամբ վարչական գործ չի հարուցվել, կարող եմ փաստաթղթերը ցույց տալ, չնայած որեւէ բան չունեմ ապացուցելու, նոր չէ, որ գիտեմ՝ իրենք սուտասան են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031