Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Տարբերակ ունեմ՝ Հայաստանից դուրս գնալն է». (Տեսանյութ)

Հուլիս 07,2015 21:57

Բաղրամյան պողոտայում հացադուլ իրականացնող Դավիթ Սանասարյանի կարծիքով ճիշտ չէ, որ քաղաքացիներն իրենց տանը նստած՝ ուզում են, որ երիտասարդները պայքարեն ու իրենց խնդիրները լուծեն:

«Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ ժողովրդին կտեսնեմ, խնդրին կանդրադառնամ, դրա համար պետք է ժողովուրդն այստեղ հավաքվի… Իմ հացադուլով պահանջ չեմ ներկայացրել իշխանությանը, որովհետեւ իմ պահանջը չպետք է լինի, այլ ժողովրդի: Իմ բողոքն է ժողովրդին ու կոչը, որ գան այստեղ՝ միասին պայքարենք: Հակառակ դեպքում տարբերակ ունեմ՝ Հայաստանից դուրս գնալն է: Երբ գնաց այս գործընթացը, սոցիալական շատ ծանր վիճակ է ստեղծվելու, մարդիկ փորձելու են փախեփախ լինել Հայաստանից դուրս»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Իրեն հացադուլի համար քննադատողներին էլ առաջարկեց գալ Ազատության հրապարակ, ներկայացնել իրենց առաջարկները:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031