Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ոստիկանության բաժնից հանեցին, տարան, դրեցին աղբանոցում». «Ազատություն» ռ/կ

Հուլիս 07,2015 22:15

Վարդգես Գասպարին գիշերը մի քանի ժամ ոստիկանությունում է անցկացրել, գուշակում է՝ գուցե տուն վերադառնալիս Ազատության հրապարակի ոստիկանական պատը ճեղքելու համար:

«Պահանջեցի, որ ճամփեն բացեն, որ թողեն՝ գնամ: Իրենք մի քիչ դիմադրեցին, ես իրանց ապօրինությունը իրանց մատնացույց արեցի և այլն: Այնուամենայնիվ ճամփեն բացեցին: Երևի Թումանյանով մի 50-60 մետր առաջացել էի, էնտեղ եկան ոստիկաններ ու առանց որևէ բան ասելու ինձ բռնեցին, դրեցին մի հատ ոստիկանական մեքենա», – պատմեց ակտիվիստը:

Առանց բացատրություններ կամ պահանջներ ներկայացնելու՝ Գասպարիին քարշ տալով տեղափոխել են ոստիկանություն:

«Պառկած մնացել եմ մի քանի ժամ, հետո արդեն նորից նույն կերպ՝ ձեռքեր-ոտքերս բռնեցին, ոստիկանության բաժնից հանեցին, էդ ստադիոնի, այսպես ասած՝ քրջի բազարի աղբանոցում, տարան ընդեղ դրեցին՝ էդ աղբանոցում ու հեռացան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

Առաջին անգամը չէ, որ Գասպարիին բաժին են տանում՝ նույնիսկ չասելով՝ ինչու: Երկու տարի առաջ, օրինակ, ոստիկանական մեքենայից հայտնվել էր անձամբ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031