Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանագոտուց արտագաղթում են

Հուլիս 10,2015 12:55

Սահմանամերձ Ոսկեպար գյուղի 2 բնակիչ գյուղի միջնակարգ դպրոցից վերցրել են իրենց 4 երեխաների փաստաթղթերը: Այդ երեխաները նոր ուսումնական տարին կսկսեն Ռուսաստանի Դաշնությունում: Աշնանը սպասվում է ոսկեպարցի եւս 2 երեխայի տեղափոխությունը Ռուսաստան: Նրանց ծնողները բնակվում, աշխատում են Ռուսաստանում եւ այժմ երեխաներին տատիկ-պապիկների մոտից տեղափոխում են իրենց մոտ:

1970-ական թվականների վերջերին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, 2015թ. սեպտեմբերին Ոսկեպարի միջնակարգ դպրոցում սովորողների քանակը կարող է լինել 60-65:

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաք է մեկնել 18 տարի փրկարար ծառայությունում լավագույնս աշխատած տղամարդը, որը 2 տարի հետո պետք է կենսաթոշակ ստանար: Նա ծառայությունից ազատ ժամանակ զբաղվում էր կոշկակարությամբ, ինչը եկամտի հավելյալ աղբյուր էր:

Սահմանամերձ Տավուշի մարզում վերջին տարիներին ավելացել է ավտոմեքենաների եւ բանկերում բնակիչների ունեցած վարկերի թիվը: Մարզի համայնքներում ենթակառուցվածքների բարելավման բազմաթիվ ծրագրեր են իրականացվում , սակայն բնակիչների հետ զրույցելով` պարզեցինք, որ նրանք մեծամասամբ հավատ չեն տածում Հայաստանի վաղվա օրվա հանդեպ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031