Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական միությունում մենք ոչ մի բան չունենք ո՛չ ստանալու, ո՛չ վերցնելու». Թևան Պողոսյան

Հուլիս 11,2015 21:55

Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած «Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները ԵՄ- Հայաստան հարաբերությունների համատեքստում» թեմայով սեմինարին ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ելույթ ունենալով, ասաց. «Ես ինքս հավատում եմ, որ Հայաստանի երկարատև շահերը  եվրոպական ինտեգրման ուղու վրա է, Եվրասիական միությունում մենք ոչ մի բան չունենք ո՛չ ստանալու, ո՛չ վերցնելու, լավագույնը մեզանից կտանեն տարբեր փաստաթղթերի, բանակցությունների մեջ միգուցե կօգտագործեն, բայց որևէ դրական բան ո՛չ Ղազախստանից, ո՛չ Բելառուսից չունենք վերցնելու, Ռուսաստանից ընդհանրապես չունենք վերցնելու… Փաստաթղթերը որ կարդում ես, միգուցե Հոլիվուդի լավ սցենար է, բայց փաստաթուղթը և կյանքը ապացուցեցին լիակատար ուրիշ բաներ, ունենք միայն վատացում: Ինքս չեմ հավատում էդ ծրագրի երբևէ իրականացմանը, ինչպես ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, ինքը մի քանի տարի հետո կամ նույնիսկ հիմա արժանանալու է ԱՊՀ կամ ՀԱՊԿ-ի ճակատագրին, որը մի բան է լինելու թղթի վրա, բայց երբևէ իրականության մեջ չի աշխատելու»:

Ըստ պատգամավորի, ցավոք սրտի, Եվրամիությունը նույնպես  ճկուն չգտնվեց, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է 2014 թվականի աշնանը Վիլնյուսի գագաթնաժողովին Եվրաասոցացման քաղաքական մասը ստորագրելու՝ հանելով տնտեսականը, Եվրամիությունը չոր դիրքորոշում ցույց տվեց՝ առաջնորդվելով իր շահերով:

Մինչդեռ, ըստ Թևան Պողոսյանի, Եվրամիություն-Ռուսաստան առճակատումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը չկարողացավ դիմակայել, ճնշեցին, ծեծեցին կամ վախեցրեցին, ու մեկ օրվա մեջ որոշում փոխվեց: Պատգամավորն ասում է, պետք է դասեր  առնենք, որ նմանատիպ իրավիճակում չհայտնվենք, այլապես չենք կարողանա մեր շահերը առաջ տանել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031