Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռոբոտները փոխարինում են մարդկանց. տուն մաքրող ու հիվանդին խնամող ռոբոտները մեծ պահանջարկ ունեն

Հուլիս 13,2015 22:02

iRobot կորպորացիայի փոխնախագահ և տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ Պաոլո Փիրջանյանը Թումոյում տեղի ունեցած բաց դասախոսությանը երիտասարդներին ներկայացրեց, թե որոնք են ռոբոտաշինության ոլորտում հաջողության գրավականները և ինչպես կարող են երիտասարդները կազմակերպել իրենց բիզնեսն ու այս ոլորտում հաջողություններ գրանցել: Նա նաև որոշ տեղեկություններ հաղորդեց այսօր աշխարհում ռոբոտաշինության ոլորտում գոյություն ունեցող միտումների մասին:

Ըստ այդմ՝ ռոբոտներին արդեն կարելի է վստահել ոչ միայն տան մաքրությունը, այլև հիվանդին խնամելը. ստեղծվել են հատուկ ռոբոտներ, որոնք հոգում են, որ բուժում ստացողը ժամանակին ընդունի դեղամիջոցը, կամ ռազմական ոլորտում կիրառվող ռոբոտներ, որոնք օգտագործվում են տարածքի ականազերծման և սահմանների հսկման համար:

iRobot_2 iRobot_3

Aravot.am-ի հետ զրույցում iRobot կորպորացիայի փոխնախագահ և տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ, Իրանում հայկական ընտանիքում ծնված, այժմ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Պաոլո Փիրջանյանը նշեց, որ այս ռոբոտները դեռ չկան հայկական շուկայում. օրինակ՝ ռազմական ոլորտի ռոբոտներն արժեն հարյուր հազարավոր դոլարներ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նոր հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գոյություն ունեցող խնդիրներին, մասնավորապես այսպես կոչված «ուղեղների» արտահոսքին:

Պարոն Փիրջանյանն ասաց, որ առիթ չի ունեցել շփվելու ՀՀ իշխանությունների, պետական օղակների հետ, սակայն կարծում է, որ այս ոլորտում երիտասարդների կրթությանը բավականին մեծ ուշադրություն են դարձնում: Պաոլո Փիրջանյանն ասաց, որ մեծ ոգևորությամբ է հայ երիտասարդներին սեփական բիզնեսի կազմակերպման և ոլորտում հմտանալու մասնագիտական կարողություններ փոխանցում:

Ուղեղների արտահոսքի մասին ասաց. «Դժբախտաբար պատճառն այն է, որ բավական չափով աշխատատեղեր չկան, մանավանդ ամենախելացիների համար: Բայց փորձում ենք ուղիներ գտնել, որ կարողանանք այնպես անել, որ օգնենք Հայաստանում այս ոլորտի առաջընթացին»:

Պարոն Փիրջանյանի կարծիքով՝ Հայաստանում բավական ներուժ կա, որպեսզի ռոբոտաշինության ոլորտում անհրաժեշտ որոշ տեխնոլոգիաներ արտադրեն և արտահանեն Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ, այն երկրներ, որտեղ ռոբոտների մեծ պահանջարկ կա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031