Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Քանաքեռում. սպանվել է 34-ամյա տղամարդ

Հուլիս 14,2015 17:23

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

Այսօր՝ հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  հրազենային վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031