Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցում

Հուլիս 14,2015 21:57

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական, երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծման՝ ԲՀԿ-ի առաջարկած քայլերն ու ծրագրերը։ Նուբարաշենի ԲՀԿ տարածքային կառույցի հետ ԲՀԿ պատասխանատուները քննարկել են սահմանադրական փոփոխությունների հնարավոր մոդելը եւ լսել կուսակիցների դիրքորոշումներն այդ հարցում։

Նիստին մասնակցել են ԲՀԿ տարբեր հանձնաժողովների անդամներ, ովքեր առաջարկել են կուսակցության խմբակցությանը՝ հանդես գալ փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտը բարելավող մի շարք օրենսդրական նախագծերով եւ ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։

Քննարկվել են նաեւ ներկուսակցական եւ ներկազմակերպչական հարցեր։ ԲՀԿ անդամները քննարկել են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման, արտագաղթի, գործազրկության եւ սոցիալ-տնտեսական այլ հիմնահարցեր ու լսել կուսակցության ղեկավար մարմնի դիրքորոշումն այն քայլերի եւ մեխանիզմների շուրջ, որոնք հնարավորություն կտան գտնել նշյալ խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիներ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031