Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում

Հուլիս 15,2015 23:15

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքային կառույցի պատասխանատուների հետ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի,  ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանի,  քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանի, Վահան Բաբայանի եւ Վահե Էնֆիաջյանի հանդիպումը,  որին հաջորդել է ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը։

Կենտրոնի տարածքային կառույցի ակտիվի հետ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները քննարկել են ներքաղաքական,  սոցիալ-տնտեսական խնդիրներ,  կուսակցականներին է ներկայացվել կուսակցության ծրագրի տնտեսական բաժնում առաջարկվող մի շարք փոփոխություններ եւ լրացումներ,որը պիտի հաստատվի համագումարի կողմից։

Կենտրոնի ակտիվի հետ քննարկվել է նաեւ Կոնդի, Ֆիրդուսի եւ Բյուզանդի խնդիրները,  որին ներկա են եղել նշյալ գոտիների շահառուներից։ Այնուհետեւ տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են արդեն հրապարակված սահմանադրական փոփոխությունների դրույթները։

Վաղը ԲՀԿ  ներկայացուցիչները կհանդիպեն Արագածոտնի  մարզի ԲՀԿ տարածքային  կառույցների ակտիվների հետ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031