Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Այսօրվանից շարունակելու ենք պայքարը

Հուլիս 17,2015 20:40

«Այսօր մենք միասին, թեկուզ այստեղ մի քիչ, հասկանում ենք, որ կանգնած ենք պատմական խաչմերուկում, որի մի կողմում այն Հայաստանն է, որ այսօր կա, որտեղ իշխանությունը կեղեքում է ժողովրդին, որտեղ համատարած կոռուպցիա է, եւ այդ խաչմերուկի մյուս կողմում այն Հայաստանն է, որ ամեն մեկիս մտքում կա, սրտում կա»,- հուլիսի 17-ին Ազատության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ ժողովուրդը այդ Հայաստանին հասնելու է, երբ որ հասկանա բռունցքվելու կարեւորությունը. «եկեք մեր ռեսուրսները միավորենք, թողենք մեր տարաձայնությունները եւ տարբերությունները: Եվ մեզ միավորող գաղափարի շուրջ թույլ չտանք, որ շարունակեն էներգետիկ համակարգի հոշոտումը: Անձամբ ինձ համար յոթ դրամի կասեցումը դա նպատակ չէ, դա միջոց է: Դա մեր առաջին քայլն է, բայց այդ սոցիալական քայլերից առավել մեր արժանապատվությունն է»:

Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ իրենց պայքարը երեք փուլից է բաղկացած՝ թռուցիկներ բաժանել, եւ երրորդ փուլում կրկին բաժանելու են թռուցիկներ: Նա նշեց,  որ այսօրվանից շարունակելու են պայքարը տուն առ տուն փոխանցելու են իրենց թռուցիկները:

Նա հայտարարեց, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը աուդիտ չի ուզում, քանի որ համարում են, որ միջոցով ուզում են ժողովրդին շեղել եւ ցույց տալ, թե փորձում են ինչ-որ բան գտնել. «Իրենց արած աուդիտը ոչ մի իրավական հետեւանք չի ստեղծելու: Դրա համար քրեական գործ պետք է հարուցվի, աուդիտը չի կարող»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031