Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիս 17,2015 21:15

Հուլիսի 17-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

2

Ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14  օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք  ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի:  Յուրաքանչյուր հայի համար աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է, դուք մի՛շտ խոսեք հայերեն: Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝ նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: Մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք, հավատում ենք, և ուզում ենք, որ ձեր դպրոցում լինեք առաջինը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»: Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը:

Օրհնության խոսք ասեց  Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:

Նշենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 150  երիտասարդ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից,  Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:

ՀՀ  սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031