Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ  Սաֆարյանը Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության եզրափակչում է

Հուլիս 18,2015 16:50

 

«Միկա» մարզահամալիրում որոշվեցին այն ազատ ոճային ըմբիշների անունները, որոնք այսօր երեկոյան 57, 65, 74 եւ 96 կգ քաշային կարգերում կպայքարեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն Ստեփան  Սարգսյանի մրցանակների համար:скачанные файлы

Հայաստանի ազատ ոճայիններից եզրափակիչ մտել է միայն աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Նրա մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մենգի-Մորտի-Ուլը: Քանի որ այս քաշային կարգը համապատասխանում է Ստեփան Սարգսյանի քաշին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը սահմանել է հատուկ մրցանակ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Բրոնզե պարգեւի եւ դրամական խոշոր մրցանակների համար կգոտեմարտեն նաեւ Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ, Գրիգոր Գրիգորյանը` 74 կգ եւ Էդգար Ենոքյանը`96 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031