Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրեք երաժշտությամբ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին

Հուլիս 19,2015 12:07

Երեկ՝ հուլիսի 18-ին կայացավ մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված «Ապրեք երաժշտությամբ» խորագրով համերգին նախորդող մամուլի ասուլիսը:

Ասուլիսին ներկա էին՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի ակորդեոնահար, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, իտալացի կիթառահար Լուկա Լուչինին, թավջութակահար Սուրեն Բագրատունին, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, դաշնակահարուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի և ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը:

Համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն իր խոսքում նշեց, որ համերգն ի պատիվ մաեստրո Արամ Ղարաբեկյանի կրում է«Ապրեք երաժշտությամբ» խորագիրը,  քանի որ մաեստրոն իր կյանքն ամբողջությամբ նվիրել էր  երկաժշտությանն ու ապրում էր երաժշտությամբ: Թեև այժմ նա մեզ հետ չէ, բայց առաջվա պես ապրում է երաժշտության մեջ և մեր բոլորի հոգիներում, և այս ուղերձը հանդիսատեսը  կգտնի նաև համերգի ենթատեքստում: Իսկ համերգին կնախորդի նաև մաեստրոյի ողջ կյանքը՝ մանկությունից մինչև ԱՄՆ մեկնելու տարիները ներկայացնող ցուցահանդես:

«Ապրեք երաժշտությամբ» խորագիրը կրող Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգը նախաձեռնել է Ղարաբեկյան ընտանիքը, որը կկայանա հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  Համերգը բարեգործական է և ստացված ողջ հասույթը Ղարաբեկյան ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:

Սիրելի մաեստրոյին իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մեծանուն երաժիշտներ՝ Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Լուկա Լուչինին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Խաչատրյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Տիգրան Համասյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար` մաեստրո Տիգրան Հեքեքյան (hամերգի ծրագիրը ներկայացված է էջ 4-ում):

Միջոցառման պաշտոնական PR-գործընկեր  SPRING PR-ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031