Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին քաշ տալով հանեցին դատարանի դահլիճից՝ հայհոյանքի համար (Տեսանյութ)

Հուլիս 21,2015 16:06

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանը Վարդգես Գասպարիին դուրս արեց դատարանի դահլիճից: Եվ քանի որ Վարդգես Գասպարին կամովի չհեռացավ, նա հրահանգեց կարգադրիչներին ուժի դիմել եւ նրան դուրս անել: Կարգադրիչներն էլ Գասպարիի ձեռքերը բռնելով՝ նրան պառկած քաշ տալով հանեցին դատարանի դահլիճից:

Պատճառն այն էր, որ իր պաշտպանական ճառում Վարդգես Գասպարին մեջբերում արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերից: Նա ասաց, որ ոստիկանապետն իրեն վերջին սեռական հայհոյանքն է տվել. «Առանձնապես հիշում եմ հետեւյալը ….»,- ասաց Գասպարին եւ հայհոյանքն ամբողջությամբ հնչեցրեց դատարանում՝ ցույց տալու համար, թե ինչ բնույթի հայհոյանք է եղել: Դատավոր Անի Հարությունյանը Գասպարիի արարքը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ հորդորեց դուրս անել նրան:

Gaspari_5 Gaspari_2 Gaspari_1

Գասպարին սկսեց բղավել. «Այն, ինչ դուք արել եք՝ պախարակելի չի՞, ընդամենը դրա հրապարակայնացո՞ւմն է սահմանված կարգի խախտում»:

Ըստ Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանի, Գասպարին տեղյակ չէր, որ այդ մեջբերման հրապարակումը դատարանում կարող է առաջացնել հետեւանք, ուստի խնդրեց վերանայել որոշումը՝ դատավորը մնաց անդրդվելի:

Gaspari-3

Գասպարին հայտարարեց. «Սա ոչ թե դատարան է, սա ոստիկանությանը կից կառույց է: Դուք ձեր դեմքով, ձեր անուն ազգանունով, ձեր ստորագրությամբ եք մաքրում այս ռեժիմի կեղտը: Դուք՝ դատավորներդ, ստորագույն սրիկա հանցագործներ եք: Դուք՝ դատավորներդ, պետք է գետինը մտնեք, Մարտի 1-ի հանցագործները մինչեւ հիմա չբացահայտված են մնում, որովհետեւ չեք գնահատում, որ այդ մարդիկ զրկվել են կյանքի իրավունքից: Դուք ամեն տարի 40-50 զինծառայողների սպանությունը պարտակում եք՝ ընդամենը ձեր կաշառքի բաժինն ունենալու համար, ձեր բարօրությունն ապահովելու համար»:

Gaspari-4 Gaspari_7

Գասպարին մի քանի րոպե պառկած մնաց դատական նիստերի դահլիճի մոտ: Նրա մոտով շտապ-շտապ հեռացավ դատավոր Անի Հարությունյանը՝ լսելով նրա վանկարկումները՝ սրիկա դատավորների մասին:

Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ հրապարակվելու է արդեն դատավորի որոշումը, նշանակվեց օգոստոսի 11-ին՝ 17.00-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031