Լրահոս
Օրվա լրահոսը

7 բան, որ Աստված խոստացել է մարդուն

Հուլիս 22,2015 11:30

Թեեւ մենք մեզ համարում ենք քրիստոնյա, շատ հաճախ մենք մեր հավատքի մասին ոչինչ չգիտենք ու նաեւ չգիտենք, թե ինչ է ուզում անել Աստված մեր կյանքում: Ահա այս պատճառով մեր նպատակները տարբերվում են իր նպատակներից, ու նրա խոստումներն էլ չեն իրականանում մեր կյանքում: Ահա 7 խոստում, որ Աստված տվել է մարդուն:
1. Աստված խոստացել է ապահովել մեր բոլոր կարիքները:

– Առողջություն, տուն, հագուստ, ընկերություն, սեր, ընտանիք: «Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով»:
(Փլպ 4:19)

2. Աստված խոստացել է, որ նրա շնորհը բավական է մեզ համար, այսինքն` որ նա մեզ տվել է բավական ընդունակություն ու կարողություն մեր պետքերը լցնելու ու բավարարելու համար: «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։
(Բ.Կր 12:9)

3. Աստված խոստացել է, որ Իր զավակները չեն պարտվի գայթակղություններից ու փորձություններից: Առավել եւս, նա վստահեցնում է մեզ, որ ամեն իրավիճակի մեջ ելքը կտրամադրվի: «Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել»:
(Ա.Կր 10:13)

4. Աստված մեզ խոստացել է հաղթանակ ընդդեմ մահվան: Նա հարություն տվեց Հիսուս Քրիստոսին՝ մեզ վստահություն տալով, որ մենք էլ հարություն կառնենք ու անվերջ կյանք կունենանք: «Բայց գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով»:
(Ա.Կր 15:56)

5. Աստված խոստացել է, որ ամեն ինչ մեր բարիքի ու օգուտի համար է կատարվում մեր շուրջը, որ «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով» (Հռ 8:28): Մեզ համար երբեմն դժվար է տեսնել ու հասկանալ, թե ինչպես է սա կատարվում` հատկապես նեղության պահին, բայց մեր Տերը մեզ ասաց մտնել նեղ դռնով (Մաթ. 7:13), ու Աստված խոստացել է: «Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։
(Մտ 24:35)

6. Աստված խոստացել է, որ նրանք, ովքեր հավատում են Հիսուսին եւ մկրտվում են մեղքերի ներման, պիտի փրկվեն: (Մարկոս 16:16 եւ Գործք 2.38).

7. Աստված խոստացել է իր ժողովրդին հավերժական կյանք (Հովհաննես 10: 27-28):
Սիրելի մարդիկ, սիրե՛ք Աստծուն, պահե՛ք իր պատվիրաններն ու ապրե՛ք այնպես, որ այս բոլոր խոստումներն իրականանան ձեր կյանքում:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջում

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031