Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատենք ըստ գործի

Հուլիս 22,2015 10:00

«Կագեբեն», ազգային անվտանգությունը, հատուկ ծառայությունները կամ ինչպես որ դրանք կոչվում են, առանձնապես հաճելի հիմնարկներ չեն եւ որեւէ երկրում ջերմ ընդունելության չեն արժանանում: Այնտեղի աշխատողները մարդկանց լրտեսում են, գաղտնալսում, հարցաքննում են, հավաքագրում, շանտաժում եւ այլն: Սովետում, Ռուսաստանում եւ, հետեւաբար նաեւ՝ Հայաստանում նման հիմնարկները յուրահատուկ հավելյալ դերակատարություն ունեին եւ ունեն, ինչը եւս չի նպաստում դրանց նկատմամբ դրական վերաբերմունքին: Դա չի նշանակում, սակայն, որ այդ հիմնարկում աշխատած ցանկացած մարդու նկատմամբ պետք է կանխակալ բացասական վերաբերմունք լինի: Խոսքն, ինչպես հասկանում եք, ՀՀ նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի մասին է:

… Երբ 1993 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ նշանակել էր մամուլի քարտուղար (ի դեպ, ես այդ ժամանակ 33 տարեկան էի, ինչպես եւ Վ. Հակոբյանը), շատերը տարակուսում էին, թե ինչու է այդ կարեւոր քաղաքական պաշտոնում կրթությամբ երաժշտագետ նշանակվել: Իսկ Տեխնիկայի տանը (այնտեղ էր ՀՀՇ վարչությունը) շատ մարդիկ դժգոհ էին, թե ինչու է նախագահը վստահել անկուսակցականի: Իսկապես, ես Շարժման առաջ ոչ մի ծառայություններ չունեի, ընդամենը հանրահավաքների պասիվ մասնակից էի, եւ գուցե իսկապես անարդար էր, որ այդ պաշտոնին «Շարժման տղերքից» կամ «աղջկերքից» որեւէ մեկը չէր նշանակվել:

Ուզում եմ ասել, որ ցանկացած կադրային նշանակման դեպքում կարող են լինել տարբեր տեսակի գնահատականներ: Դա բնական է հատկապես այն դեպքում, երբ կա քաղաքական կամ անձնական շահագրգռվածություն: Բայց եթե նման խնդիր չկա, խելամիտ է սպասել, մինչեւ տվյալ պաշտոնյան իրեն այս կամ այն ձեւով դրսեւորի: Ցանկացած մամուլի քարտուղարի դեպքում «լավ դրսեւորվելը», իմ ընկալմամբ, լրատվամիջոցների հետ նորմալ հարաբերություններ հաստատելն է, դոգմատիկ, «բոլոր կոճակներով կոճկված» չլինելը, լրագրողներին «վերեւից» չնայելը եւ նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալը, անգամ եթե նրանց լրատվամիջոցները խիստ ընդդիմադիր են:

1993 թվականին, երբ իշխանության բարքերն այսօրվա աստիճանի բյուրոկրատացված չէին, դա ավելի հեշտ էր: Ես, օրինակ, ինքս էի վերցնում լսափողը եւ ամենայն մանրամասնությամբ պատասխանում էի պետական քաղաքականությանը (նախեւառաջ, իհարկե, արցախյան պատերազմին) վերաբերող ցանկացած հարցի: Բացի դրանից, առնվազն շաբաթը մեկ հրավիրում էի լրագրողներին նախագահական նստավայր, եւ բրիֆինգի ժամանակ դարձյալ որեւէ սահմանափակում չկար ոչ հարցերի եւ ոչ էլ լրատվամիջոցների առումով:
Հասկանում եմ, որ այդ ամենն այսօր հնարավոր չէ` նաեւ օբյեկտիվ պատճառներով. լրատվամիջոցներն այսօր մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են, քան 22 տարի առաջ: Բայց սկզբունքն, իմ կարծիքով, նույնը պետք է լինի` լինել բաց, բարյացակամ, պետության, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Չվիրավորվել ո՛չ քո, ո՛չ քո «շեֆի» հասցեին քննադատությունից` նույնիսկ շատ կոշտ:
Մենք էլ՝ լրագրողներս, պետք է, ինձ թվում է, ավելի բարյացակամ լինենք բոլոր մարդկանց հանդեպ, ոչ մեկի նկատմամբ չունենանք կանխակալ վերաբերմունք: Անկախ նրանից, թե ով որտեղ է աշխատում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. մարդ says:

    Մի անհամեստ հարց , իհարկե կարող եք չպատասխանել բայց քանի որ դուք եք այն քննարկում հարցնեմ եվ կարծում եմ ընթերցողներին էլ հետաքրքիր կլինի.
    Ինչպես եղավ որ հատկապես ձեզ նշանակեցին մամուլի քարտուղար . Ինչպես ասում են «ձեր սիրուն աչքերի համար չեր» , կամ « գնացեք հանրահավաքից մի պասիֆիստ բերեք» պատահականորեն այդպիսի բան չի լինում.
    Այնպես որ դուք նկարագրում եք , դա ինձ հիշեցնում է «քաջ նազարի » պատմությունը . Բայց «քաջ նազարը» հեքիաթ է , իսկ ձեր դեպքում ……?

  2. Արսեն says:

    ՀՐԱՆՏ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

    Բռնեցիր, էլի «թունդ հայրենասիրական» ելույթ ունեցար..)))..
    Օրինակի իմաստը այն էր, որ եթե դու, ինչ֊որ արժեքներ ես ներկացնում և դիրքորոշում ունս, ապա պարտավոր ես պատասխանել դրան առընչվող կամ դրա շուրջը եղած ԲՈԼՈՐ հարցերին… Դա ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ բազան է… ( ընդ որում՝ դա պետք է անես ամենայն բարեխղճությամբ, մանրամասն, ժպտալով, եթե նույն հարցը՝ 300 տարբեր մարդիկ քեզ կտան 300 անգամ էլ՝ պետք է պատասխանես, առանց հոգնելու, միշտ բարիացկամ… Թե չէ՝ ՉԵՍ ԸՆՏՐՎԻ (կամ՝ ԴԻՐՔԴ ՉԵՍ ՊԱՀՒ) Եթե դու ինքդ ես ընտրում այն հարցերը, որոնց դու պետք է պատասխանես՝ ավտոմատ դառնում ես ԱՎՏՈՐԻՏԱՐ ռեժիմի հիմք…
    Տարօրինակ չի, որ քո մոտ կան «աբիժնիկներ», «փախածեր», ինքնաբերաբար հասկանալի բաներ…
    Պապիկյանչիկ, ձիու հետ ամուսնությունը ԼՐՋՈՐԵՆ քննարկող ԱՇԽԱՀԸ, մի անգամ ևս՝ իր առավել անհասկացող քաղաքացիներին և «հայրենասերներին» բացատրեց, այն պայմանները և սոցիալական հասունության որակները՝ որոնք անհրհրաժեշտ են մարդուն՝ ամուսնալու որոշում կայացնելու համար… ԼԱՎ ՉՀԱՍԿԱՑԱՐ?..)))…
    Էդ «հիմար» հարցուպատասխանները՝ այստեղ միլիարդների են հասնում… ամեն օր… անընդհատ… Եվ հենց դա է պատճառը՝ որ «հիմարները» ինքնառիռ, արագընթաց գնացքներ, գերճշգրիտ ապարատուրա են արտադրում… իսկ խելոքները միայն հանքեր և ծիրան…
    «Խեոքները» գիտեն՝ (քո նման)..))).. թե իրենք ինչ պետք է անեն…
    Ւրենք են որոշում չափանիշները, իրենք իրենց գնահատում են և մեդալներ են տալիս..))).. Առավել «խելոքները» իրենք-իրենց անընդհատ նշանակում են «նախագահ» (ուրիշ էլ ինչպես?..))).. իրենք գիտեն, որ իրենք ամենալավն են, իրենք գիտեն իրենք հիմար են թե խելոք, իրենք՝ «կայացած» մարդիկ են՝..))).. Հետևաբար՝ ինչու ուրիշներին հարցնեն?..))).. և հետո ում հարցնեն? Աբիժնիկներին? Փախածներին?..)))..)։
    Ի տարբերություն դրան հիմարների մոտ «աբիժնիկներ» չկան (պատկերացնում ես? ենքան հիմար են՝ սկի «աբիժնիկ» էլ չունեն..)))..)։ Հասարակությունը՝ կառավարությունից անընդհատ դժգոհ է։ (բնական է, իշխանությանության մեջ «չկայացած» մարդիկ են… ենքան չկայացած են, որ իրենք չգիտեն՝ իրենք հիմար են թե խելոք, և ստիպված՝ անըդհատ՝ տարբեր ընտրությունների միջոցով դա հարցնում են ընտրողներից..)).. մեկ չկա՝ ասի. «Այ ողորմելինել, դուք չեք կարողանում որոշել՝ դուք խելոք եք թե չէ? Ինչ եք անընդհատ հարցնում? Զահլեքս տարաք» ..))))..)։
    Մարդիկ իրար անընդհատ՝ հիմար հարցեր են տալիս… Անընդհատ փորձում են հիմնավորել իրենց պատասխանները… (պատկերացնում ես? Հիմարը՝ «աբիժնիկին» հիմար հարց է տալիս, հիմար աբիժնիկն էլ՝ պատասխանում է հիմարի հարցին՝ փորձելով իր «չկայացած մարդ» տեղով և հիմար խելքով՝ հիմնավորել իր աբիժնիկական տեսակետը..)))..)
    Ւ տարբերություն դրա՝ կա երջանիկ աշխարհ։ Որտեղ խեոքը՝ գիտի որ ինքը խելոք է, «կայացածը» գիտի իր կայացածության մասին… Որտեղ հայտնի է՝ որ հարցերն են հիմար, որը՝ խելոք… Այնտեղ՝ «ճիշտը»՝ ի ծնե գիտեն բոլորը… Հայտնի է՝ ովքեր են աբիժնիկները, ովքեր թշնամիները… Աբիժնիկները արհամարհված են… թշնամիները՝ չնայած դեռ հզոր են, բայց նրան պարտությունը՝ մեկ է, անխուսափելի է…
    Կան, իհարկե, որոշակի թերություններ և պրոբլեմներ, բայց դրանք՝ ժամանակի ընթացքում կհաղթարվեն՝ հարկավոր է միայն պարտականությունները կատարել, արյուն և քրտինք թափել՝ այնտեղ որտեղ պետք է (իսկ՝ որտեղ է պետք, հայտնի է անփոփոխ «ճշտից», իսկ եթե ինչ-որ մեկն էլ դա չի հասկանա՝ «կայացած մարդիկ» կբացատրեն, պատասխանելով «ոչ հիմար» հարցերին) … Ճիշտ է?..)))..
    իսկ ծիրանը անընդհատ հասնում ու հասնում… Հանքերը փորվում են ու փորվում…
    ինքնաթիռները թռչում են ու թռչում… գնացքները սլանում…
    Պապիկյան, քո թափած արյան և քրտինքի համար (եթե իրոք թափել էս) դու հասարակությունից (պետբյուջէ) պետք է ստանաս բարձր թոշակ (անկախ նրանից՝ հիմա աշխատում ես, այսինքն այլ եկամուտ ունես թե չէ), բժշկական ցմահ անվճար ծառայություն (կապված այն պրոբլեմների և դրանց հետևանքների հետ, որոնք առաջացել են դրա հետևանքով), որոշակի հարկային արտոնություններ (գույքահարկ, հողի հարկ… բայց ոչ երբեք՝ եկամուտահարկ)… Բայց հասարակական քննարկումներին՝ և որոշում կայացնելու պրոցեսին ունես ճիշտ նույնպիսի իրավունք՝ ինչպես մնացած բոլորը (այդ թվում՝ քո կողմից արհամարված՝ «աբիժնիկները»… կարելի ասել՝ քո խոսքի արժեքը չի տարբերվում ցանկացած աբիժնիկի խոսքի արժեքից..))).. Արգումենտացիան է կարևոր…)։
    Խելքն է հաղթում Պապիկյան… Զինվոր լինելու համար՝ խելք պետք չի, թնդանոթից կրակել իմանալ է պետք… Որպեսզի թնդանոթից կրակես՝ թնդանոթ է պետք… արկեր են պետք, մատակարարում է պետք… թնդանոթը երևակայել, գծագրել, արտադրության տեխնոլոգիա կազմել, արտադրություն կազմակերպել, որակյալ աշխատողներ ունենալ է պահանջում… Աշխատող ունենալու համար՝ կրթություն, առողջապահություն, ինֆրաստրուկտուրա, գյուղատնտեսություն, իրավական և օրենսդրական դաշտ է պետք… մի խոսքով՝ հասարակության ամբողջ ստրուկտուրան պետք է լինի, որպեսզի դու կարողանաս՝ կրակել այնքան ինչքան պետք է …
    Եղած ստրուկտուրայի կրիչը՝ մարդն է… Ուցում ես ստրուկտուրան պահպանվի և կատարելագործվի? «Աբիժնիկ» պետք է չունենաս… Դու չես կարող խրոխտ հառնել հասարակության վրա… գլուխդ գովել, որ դու «կայացած» ես, խելոք ես… ոչ մի բան էլ չես, առանց ստրուկտուրայի… մինչ դու հառնել ես, և գլուխ ես գովում, ստրուկտուրան կփլվի քո տակ…
    Եթե դու քեզ զգում ես երկրի տեր՝ «աբիժնիկների» դայակը պետք է լինես, ոչ թե արհամարհողը…
    Երբ պատասխանում ես հարցերին, քո հետ չհամաձայնողները՝ պետք է փորձեն «կոտրել» քո արգումենտները (ինտելեկտուալ մրցակցություն է)… Երբ չես պատասխանում՝ այլ դեմ ես տալիս «որոշում» չհամաձայնողներին մնում է կոտրել միայն քո գլուխը (ֆիզիկական մրցակցություն է)… Որն ես գերադասում Պապիկյան?…)))..

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արսեն, ցավում եմ որ ասածներդ «ձայն….», ինչ վերաբերում է ձիերին, մի երկուսը Աժում կան , որոնց համար Հրանտը միշտ «քվյարկում» է, չգիտեմ համասեռական են թե…գուցե երիտասարդ տարիներին էշերի հետ մի բան…, համա էսօր ամեն ինչ մոռացած, իրենց տրված «իշխանությամբ» բռնաբարում են ում կամ «ինչին» պատահի…: Հրանտը նրանց «կանաչ» ճանապարհն է ապահովում…սակայն բոլորն էլ «համոզված» ՀՀԿ ականներ են…

  4. Հրանտ Պապիկյան says:

    Արսեն՝ Էս նոր ձև ես գտել հա՞… հենց մի էջում գրածդ էշություններին պատասխան ես ստանում, որը փակում է թեման, գնում նոր էջում անվանական նամակներ ես գրում, իբր թե տեսեք՝ ես միշտ ասելու բան ունեմ:
    Բայց դու մոռանում ես, որ սա ՉԱՏ չի, կամ ինչ որ սոց.ցանց: Այստեղ ինքնահաստատվելու կամ քեզ ցույց տալու տեղ չի: Եթե նույնիսկ բանավիճում ենք՝ ապա հոդվածի սահմաններում: Բայց դու, Գալուստը և էլի մի քանիսը ցանկացած թեմա վերածում եք միայն ոջիլի թեման անգիր արած ուսանողի մասին հայտնի անեկդոտին, ինչը խիստ ձանձրալի է և խղճուկ…
    Ուրեմը ընկեր ջան,ինչպես կասեր մեր սիրած ֆիլմի հերոս Սունդուկովը՝ Влюбляйтесь, женитесь,(хоть с ослом) разводитесь..топитесь МОРЕ РЯДОМ!!
    Վերադառնալով հոդվածի բուն թեմային՝ իրոք մարդուն բնորոշում են իր գործերը և ապրած կյանքը, այլ ոչ թե այն թե ինչ է ինքը շարունակ բարբաջում: Այս ենթատեքստում վերլուծեք ձեր անցած ճանապարհը և կտեսնեք, որ այն բաղկացած է ՄԻԱՅՆ ստամոքսին և սեփական մաշկին ծառայելուց: Դեռ մի տեղ քեզ գնահատում եմ, քանի որ ընդունում ես աբիժնիկ լինելդ և փորձում ինչ որ տեղ դա արդարացնել: Իսկ Գալուստը իրեն դրել ա Սախարովի տեղը ու մինչև հիմա ԿԳԲ-ից թռած ա)))))) :
    Ես խնդրում եմ՝ ազատեք ինձ ձեր ուշադրությունից, թողեք ես ու իմ նման ՛՛ռեժիմի ծառաները՛՛ այ տենց էլ էշ-էշ մնանք այս ՛՛կործանվող՛՛ երկրում, մենք էլ կործանվենք, այդպես էլ չհասկանալով որ հեշտը՝ այսինքն նաև ճիշտը ձեզ պես հայրենիքից փախնելն ու հեռվից սեփական երկիրը փնովելն է՝ այդ փախուստը արդարացնելու համար…
    Սա վերջին անգամն է, որ ես ինձ թույլ եմ տալիս պատասխանել ՀԻՄԱՐ ՀԱՐՑԵՐԻՆ: Այդ էիր ուզում չէ՞:
    P.S. Արսեն, մի հիմար հարց էլ ես քեզ տամ: Այ ասում էիր որ լավ փող տան՝ համաձայն ես իսլամի քարոզիչ դառնալ…: Եթե մի օր այդ ասածդ ձիու հետ ամուսնանալն էլ թույլ տան (տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, մանավանդ՝ ձեր արևմուտքում), ՈՒ էդ ձին էլ կարգին օժիտ ունենա… սմբակը կխնդրե՞ս, մեր սփյուռքահայ՝ ազատամիտ բարեկամ…

    • Արսեն says:

      Նախ՝ պատասխանեմ «հարցիդ»՝ (չնայա այն մարդիկ՝ որոնք հարցերի չեն պատասխանում, իրենց հարցերին պատասխան ակընկալելու իրավունք չունեն)։։
      Ինչ ես կարծեւմ, ինչու համար է ձիու՝ գիտակցված համաձայնություն տալու պայմանը?
      Ձիու հետ ամուսնալ չի թույլատրվում, նաև և առաջ, այն պատճառով, որ դա բռնություն է կռնդանու նկատմամբ… ինչից ենթադրեցիր, որ ինձ դա թույլ է տրվելու? «Եթե մի օր» թուլ տան՝ տիպի երևույթները՝ տեղի են ունենում միայն «խելոքների» աշխարհում…
      Այնտեղ է, որ հերթական «Վոժդը» («կայացած մարդ»՝ բնականաբար ..))).. ) կարող է որոշել՝ որ ինչ երեկ անտրամաբանական էր՝ այսօր ըստ իր «որոշմամ»՝ թույլատրելի է… Եթե կլինեն ձիեր, որոնք կկարողանան իրենց հաշիվ իրենց գործողությունների և հսարակական վարքի համար էդ դեպքում՝ դա հնարվոր է թույլատրվի… Եվ մեծ հարց է, ապագան կանխատեսուղ, պլանավորող և սոցիալական հարաբերությունների մեջ հասուն, գեղեցիկ և հարուստ ձին՝ կցանկանա իմ հետ ամուսնանալ թե չէ?…)))..
      Մի քիչ պրիմիտիվացնեմ՝ հատուկ քո համար… ամուսնությունը չի մերժվում, որովհետև դու ձի ես, մերժվում է, որովհետև՝ սոցիալապես հասուն չես, և հասարակական հարաբերությունների մեջ՝ քեզ ադեկվատ դրսևորելու ընդունակություն չունես, ձիուկս )))…
      Երև գրածս կարդացիր, բայց չհասկացար, որ արգելք՝ի օրենքը՝ հիմնված էր տրամաբանության վրա, որը փոխելու համար՝ ավելի ավելի հասուն և արգումենտացված տրամաբանություն է պետք… ոչ թե «որոշում» …
      Ւնչ վերաբերվում է, «Քեզ հանգիստ թողնելուն»՝ ապա դու չես կարող հուսալ, որ ինքդ՝ հիմարություն կգրես, և ես հանկարծ ինձ կզրկեմ՝ դրա վրա ծիծաղելու հաճույքից…))).. Ընդհամենը՝ զվարճանում եմ Պապիկյան… քեզ ոչ մի բան չեմ պարտադրում… ընհակառակը՝ խնդրում եմ, որ ավելի շատ հիմարություններ գրես, որ կյանքս ավելի ուրախ անցնի…)))..
      Մի հարցի էլ դու պատասխանի, խելոքս…
      Որն է ամուսնության իմաստը և նպատակը՝ (ըստ քեզ)?

      • Արսեն says:

        Հ. Գ. Ես քո տեղը լինեի, կկենտրոնանայի, ունես դու կենդանուն մորթելու և ուտելու իրավունք? Բարոյականության տեսակետից՝ էդ հարցը շատ ավելի պրոբլեմատիկ է, քան ձիու հետ ամուսնությունը…

  5. Հրանտ Պապիկյան says:

    Հարգելի ընթերցողներ, ուղղեք Ձեր հարցերը Արսենին, եթե Ձեզ հետաքրքրում է կենդանիների հետ ամուսնանալու թույլտվության կանխատեսումները և արդյո՞ք որևէ մի Ձի կընդունի նրա առաջարկը…
    Նա անխտիր պատասխանում է բոլորի և բոլոր հարցերին, քանի որ ըստ իրեն՝ նա պարտավոր է այդպես վարվել որպես…. բազմաչարչար եվրոպայի խրոխտ զավակ… հուսով եմ որսացիք միտքս:

    • Արսեն says:

      Հաճույքով կպատասխանեմ բոլոր հարցերին…
      Առավել գնահատում եմ այն հարցերը, որոնց պատասխանները ինձանից մտավոր ջանքեր կպահանջեն, և այն հարցերը՝ որոնց անձամբ ես պատասխանել չեմ կարողանա և ստիպված կլինեմ՝ պատասխնները փնտրել ինձանից ավելի բարձր մտավոր ունակություններ և մտավոր ունակություններ և լայն աշխարահայցք ունեցող մարդկանց մոտ…
      Հուսով եմ, որսացիք միտքս…)))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Պապիկյան, ընթերցողներին լավ կանես ուղղորդես ԱԺ ում իրենց ներկայացնող «ագությամբ» ձի երին ու էշ երին , որոնք հայրեն ոչ մի հոդաբախշ նախադասություն ի վճակի չեն արտասանել, ուր մնաց գրել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031