Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչև օգոստոսի 1-ը

Հուլիս 22,2015 21:12

Հայրենակիցներ,

Շատերի մոտ այսօր առկա է պատկերացում, որ եթե կառավարությունը մի քանի ամսից դադարեցնի սակագնի բարձրացման սուբսիդավորումը, ապա նորից հնարավոր կլինի բողոքի ակցիաների միջոցով զսպել էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ պատկերացումն ի սկզբանե սխալ է,  կառավարության կողմից սուբսիդավորման ցանկացած աղբյուր նորից մեր գրպանից է:

Բացի այդ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագինը բարձրացնելու մասին որոշումը չչեղարկելու դեպքում օգոստոսի 1-ին այն մտնելու է իրավական ուժի մեջ: Այդ դեպքում որոշումը վիճարկելը և փոփոխելը հնարավոր կլինի միայն դատական կարգով: Մենք վստահ ենք, որ դա դեպի փակուղի տանող ճանապարհ է:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տևող բոլորիս ջանքերը դառնալու են ապարդյուն:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչև օգոստոսի 1-ը՝ համատեղ ջանքերով բողոքի նոր ալիք առաջացնելով:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031