Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Վեհափառը խեղաթյուրել է Ավետարանը»

Հուլիս 23,2015 15:21

Նոր Հաճնում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված արդեն 7-րդ եկեղեցու բացման ժամանակ պատասխանելով «Աոավոտի» հարցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»: Ըստ էության, Վեհափառն ասել թե մարդիկ իրենց սովը հոգեւոր արժեքների միջոցով կհագեցնեն:

Armenian Helsinki Committee’s head Avetik Ishkhanyan, Azat Arshakyan and Karine Hakobyan are guests in “Hayeli” press club

Մեկնաբանելով Գարեգին Բ-ի այս արտահայտությունը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ավետարանում ասվում է՝ «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Այսինքն Ավետարանն առաջին տեղը դնում է այն, որ մարդը պետք է նախ իր կարիքները հոգալ կարողանա, հաց ունենա, հետո նոր ունենանա հավատք: Փաստորեն Հայաստանի առաքելական եկեղեցու առաջնորդը շուռ է տալիս Ավետարանում ասվածը, խեղաթյուրելով ասում է՝ եթե հոգեւորը չլինի, չի լինի նաեւ նյութականը

Կուզենայի նկատել, որ նման արտահայտություն կարող էր անել իսկապես հավատացյալը, որը ընդհանրապես չի մտածում նյութական բարիքների մասին եւ ամեն օր, ինչպես թռչուններն են ուտելիք հայթայթում, այդ ձեւով է ապրում…Բոլորին է հայտնի, թե Վեհափառը, մի շարք սրբազաններ եւ քահանաներ ի՜նչ շքեղություն ու կարողություններ ունեն, ուրեմն ինչպե՞ս կարող են մարդկանց հավատով ապրելու խորհուրդ տալ»:

Ավետիք Իշխանյանի հետ զրույցի մանրամասները վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031