Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ. «Մենք կարող ենք Նախիջեւանի շրջանից Երեւանի ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնել»

Հուլիս 23,2015 15:47

«Այս ամենը վկայում է, որ մեր թշնամին անհանգիստ է»,- ըստ Trend.az-ի, անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շարունակական այցերին սահմանագիծ, այդ թվում՝ Նախիջեւանի մոտակայքում գտնվող զորամասեր, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն:

«Ադրբեջանի զինված ուժերը, ոչնչացնելով Հայաստանի ԶՈւ-երի կենդանի ուժը եւ տեխնիկան, ճնշում է հակառակորդի փորձերը ամրապնդելու շփման գծում իրենց դիրքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերը, ղեկավարվելով պաշտպանության նախարարի հրահանգներով, բանակի դիրքերը ամրապնդելու հետ մեկտեղ, «վերահսկում են թշնամու ստորաբաժանումների գործողությունները եւ պատրաստ են ցանկացած պահին կանխարգելել թշնամու ցանկացած գործողություն: Ադրբեջանի ԶՈւ-երը վերջին օրերին օգտագործելով խոշոր տրամաչափի զենք եւ ականանետ` կանխել են շփման գծում թշնամու ակտիվանալու փորձերը»:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կարծիք է հայտնել, թե Հայաստանը զինված ուժերի տեսանկյունից անհանգստացած է Նախիջեւանի հարցով. «Իլհամ Ալիեւի հրամանով Նախիջեւանում առանձին, անկախ բանակի ստեղծումը հնարավորություն է տալիս բարձր մակարդակով ապահովել շրջանի անվտանգությունը»:

Նրանք նաեւ սպառնացել են, որ Նախիջեւանի տարածքի Ադրբեջանի զինված ուժերը, «որոնք համալրված են ժամանակից զենքով, զինտեխնիկայով, ռազմաօդային ուժերով, հրթիռա-հրետանային, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգերով, ցանկացած պահին պատրաստ են ոչնչացնել Հայաստանի տարածքում եւ Երեւանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Ավելի ուշ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս հայտարարությունը, թե Հայաստանն անհանգստացած է Նախիջևանում «առանձին բանակի ստեղծմամբ»՝ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը tert.am-ին ասել է. «Անհանգստանալ»  բառը  մի փոքր չափազանցված է և ոչ մասնագիտական: Ադրբեջանական բանակի ցանկացած ստորաբաժանում էլ մեզ համար որոշակի անհանգստություն է ներկայացնում,  ուսումնասիրել ենք  ինչպես ադրբեջանական բանակի ողջ համակարգը, այնպես էլ առանձին զորամիավորումները, հետևաբար, լավ գիտենք նրանց պոտենցիալը, ինչն էլ ապացուցվել է ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ մարտական գործողությունների անցյալով ու ներկայով»,

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031