Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ»-ի երկրպագուների արկածները շվեդների գիշերած հյուրանոցի դիմաց

Հուլիս 23,2015 22:20

Գիշերը  Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի երկրպագուները հրավառություն են կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտակայքում գտնվող նորակառույց «Գյումրի» հյուրանոցում հյուրընկալված շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային թիմի անդամների ու մրցավարների համար՝ այսպիսով չթողնելով, որ վերջիններս հանգիստ քնեն: Բանն այն է, որ «Շիրակ» ֆուտբոլային թիմին Շվեդիայում անհյուրընկալ վերաբերմունք էին ցուցաբերել:

Սա էլ պատճառ էր դարձել, որ այսօր գիշեր գյումրեցի երկրպագուները արտահայտեին իրենց վիրավորանքը շվեդների  հանդեպ: «ԱԻԿ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Անդրեաս Ալմը երկրպագուների նման պահվածքը բնական է համարում՝ նշելով, որ իրենք գիտեին, որ «Շիրակ»-ը երկրպագուներ ունի, որոնք իրենց ջերմ ընդունելության չպիտի արժանացնեին:

IMG_9637

«Մենք այժմ գնալու ենք Հունաստան, որտեղ նույն կարգի երկրպագուներ ենք ակնկալում: Ճիշտ է, գիշերվա ընթացքում եղել է հրավառություն, բայց դա ամենավատ բանը չէ, որ մենք տեսել ենք: Ամեն ինչ նորմալ է, սա ֆուտբոլ է, կարեւորը ինչ կատարվում է մարզադաշտում, իսկ ընդհանուր ընդունելությունը շատ լավ էր: Եթե «Շիրակ»-ի երկրպագուներից ինչ-որ մեկը մատ է ցույց տալիս մեզ, մենք ընդունում ենք, որ նա երկրպագում է «Շիրակ»-ին, ոչ թե անձնապես ուղղված է մեզ»,-ասաց շվեդ մարզիչը: Գնահատելով այսօրվա խաղը՝ նա նշեց, որ առաջին խաղակեսում շվեդական «ԱԻԿ»-ի բախտը բերեց, որովհետեւ «Շիրակ»-ն ունեցավ 3-4 գոլային պահեր, բայց չիրացրեց ու ընդհանրապես գոլի հեղինակ չդարձավ:

«Մենք առաջին խաղակեսում հեղինակեցինք 2 գեղեցիկ գոլեր, որը բերեց մենամարտի ավարտին, որովհետեւ այդ դեպքում «Շիրակ»-ը պետք է  հեղինակեր հինգ գնդակ: Առաջին հերթին ուզում էի շնորհակալություն հայտնել «ԱԻԿ»-ի երկրպագուներին, որ այդքան երկար ճանապարհ կտրեցին-անցան ու եկան  Հայաստան եւ ընդհանրապես բոլոր երկրպագուներին, ովքեր ներկա էին մարզադաշտում, դա մեզ համար մեծ փորձ է»,- ասաց Անդրեաս Ալմը:

Նշենք, որ շվեդ երկրպագուներն էլ Գյումրիում չփայլեցին իրենց բարեկիրթ պահվածքով, վերջիններս անգամ գարեջուր են ցփնել Վարդանանց հրապարակում իրենց ու հայ երկրպագուների միջեւ տեղի ունեցած բախումը  նկարահանող հայ օպերատորի վրա, իսկ մարզադաշտում երբեմն երգում էին, երբեմն էլ սպիտակ սավաններ ծածանում:  ՀՀ ոստիկանության զինված ուժերը կենտրոնացրել էին հենց շվեդ երկրպագուների մոտ՝  նրանց անվտանգությունը մարզադաշտում պահպանելու համար:

Շվեդիայի թիմի գլխավոր մարզիչը, գնահատելով «Շիրակ» ֆուտբոլային թիմի ուժերը, ասաց, որ առաջին խաղակեսում «Շիրակ»-ի 36 եւ 9 համարները մեծ անհանգստություն են պատճառել իրենց եւ առհասարակ շատ դժվար է «Շիրակ»-ի  դեմ խաղալը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031