Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ազատության հրապարակում ԵՄ դրոշներ չկային

Հուլիս 24,2015 22:10

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում հավաք էր հայտարարել: Մինչ հավաքի սկիզբը, երբ դրոշներն էին բաժանում, դրոշների շարքում կային նաեւ ԵՄ դրոշները, սակայն հավաքի հրապարակում միայն եռագույներն էին:

Նշենք, որ Ազատության հրապարակում ներկա էին նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:скачанные файлы

Հավաքի ավարտին ԱԻՄ առաջնորդը բացատրեց, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում ԵՄ դրոշներ չկային. «Պարզապես մենք մեր գործընկերների հետ այդ հարցը չենք համաձայնեցրել: Եվ այսօր մենք չենք ներկայանում, այլ հավաքվել ենք հանրային քննարկումների: Իսկ Եվրոպական միության արժեհամակարգը մեզ համար, այս հավաքին մասնակցած ուժերի հիմնական մասի համար հոգեհարազատ է»:

Պարույր Հայրիկյանը ներկայացրեց նաեւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԻՄ-ի դիրքորոշումը: ԱԻՄ-ն ունի խորհրդարանը 100 տոկոս ներկայացուցչական դարձնելու բանաձեւ, որը պայմանականորեն կոչվում է բացարձակ ժողովրդավարության համակարգ. «Այսօր մենք ունենք բացարձակ ժողովրդավարական պետություն դառնալու բանաձեւը: Ես կարծում եմ, որ հայերի համար դա շատ շահեկան է լինելու լինել աշխարհում առաջին բացարձակ ժողովրդավարական պետությունը, դրա նախադրյալները մենք ունենք»:

Հիշեցնենք՝ մինչ այդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, եթե այս հավաքի ընթացքում ներկա քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան, ապա հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, իրենք Մատենադարանի հարակից տարածքից երթով կգնան դեպի Սահմանադրական դատարան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031