Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիս 24,2015 22:34

Հուլիսի 24-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14  օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք  ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի: Ուզում եմ հավատալ, որ զորացրիք ձեր հայերենը, և արդեն խոսում եք հայերեն: Եթե մոռանանք հայերենը, կկորցնենք մեր ինքնությունը»:4 (1)

Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը. «Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: Մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:4 (1)

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին մեներգչուհի Անահիտ Սահակյանը և Երևանի Սպենդիարյանի անվան դպրոցի սան Արփի Սինանյանը:

Նշենք, որ ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031