Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մանուչարյանը Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնեց ոչ որպես Բերդի քաղաքապետ

Հուլիս 24,2015 22:44

Հուլիսի 24-ին վերանորոգված Բերդի բժշկական կենտրոնի բացման  միջոցառման ժամանակ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը իր ելույթում ասաց, որ նորոգված, նորագույն  բժշկական սարքավորումներով հագեցած Բերդի բժշկական կենտրոնը  կսպասարկի Բերդի ամբողջ տարածաշրջանին, որի բնակիչները այլեւս ստիպված չեն լինի առողջական խնդիրների պատճառով 200 կմ ճանապարհ կտրել:

Քաղաքապետը  ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները. ավարտին է հասել Բերդի ուսումնարանի   շենքի հիմնանորոգումը  եւ նոր  մասնաշենքի կառուցումը, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կավարտվի Բերդի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը, որից հետո քաղաքի  բնակչությունը կունենա 15-16 ժամ որակյալ ջրամատակարարում: Հաշված օրերի ընթացքում կավարտի Բերդ քաղաքի  մուտքի  720 գծամետր երկարությամբ  ասֆալտապատումը՝ փողոցի եզրաքարերով, մայթերով, ջրահեռացմամբ: Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կսկսվի Բերդի թիվ 2 մանկապարտեզի  3-րդ մասնաշենքի  վերակառուցումը, որից հետո այդ մանկապարտեզը կունենա ավարտուն տեսք:  1-2 ամսվա ընթացքում Բերդում կսկսվի անասունների արհեստական բեղմնավորման կենտրոնի կառուցումը: Այդ կենտրոնը նույնպես սպասարկելու  է Բերդի ողջ տարածաշրջանին: Հ. Մանուչարյանի վկայությամբ՝ վերջին 1-2 տարվա ընթացքում Բերդի տարածաշրջան ավելի շատ գյուղտեխնիկա է ներկրվել, քան անցած 20 տարում: Դրա արդյունքում օր-օրի  ավելանում են մշակվող գյուղատնտեսական  հողերը:

Բերդի քաղաքապետը հայտարարեց, որ  երախտագիտության իր խոսքն ավարտված չի լինի, եթե ինքը չհիշատակի սահմանամերձ գյուղերին տրված բազմաթիվ արտոնությունները, որի արդյունքում սահմանամերձ Չորաթանում առկա է գործարան:

Հ. Մանուչարյանը հայտարարեց. «Ցանկանում եմ խոսքս ավարտել ոչ թե որպես Բերդի քաղաքապետ, այլ Բերդի տարածաշրջանի մի բնակիչ: Իմ կարծիքով, Բերդի տարածաշրջանում ձեր կողմից կատարված ներդրումները չեն տեղավորվում նախագահի պարտականությունների մեջ: Ես, որպես քաղաքացի,  համոզված եմ,  որ դուք ջերմ վերաբերմունք ունեք մեր նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ»: Նա խոսքը եզրափակեց   Սերժ Սարգսյանին ուղղված շնորհակալությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031