Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Սահմանադրական փոփոխություններով զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ

Հուլիս 25,2015 15:06

«Միանշանակ, այս փաստաթուղթը Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւման նպատակ է հետապնդում»,- Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մանկուց շատ է երազել կենտկոմի քարտուղարի  աթոռին բազմել. «Այժմ հավանաբար եկել է իր երազի իրականացման ժամանակը, սակայն մոդեռնիզացած ձեւով, ինչպես Վրաստանում Իվանիշվիլին է՝ միլիարդատերն, ըստ էության, երկիրը կառավարում է, ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, Սերժ Սարգսյանն էլ համատեղելու է՝ լինելով կուսակցապետ, կենտկոմի քարտուղար, երկրի հարստությունը սեփականացնելով: Եթե այս քսան տարիների ընթացքում գործող իշխանությունը չէր ենթարկվում գործող Սահմանադրությանը՝ պարբերաբար օրենքներ խախտելով, ժողովրդի նկատմամբ զոռբայություն անելով, այժմ այս փաստաթղթով նրանք զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ: Այսինքն՝ արդեն Սահմանադրությունը պետք է թույլ տա, որ նրանք հանգիստ օրենքով իրենց զոռբայությունը շարունակեն»:

Նա համարում է, որ իշխանությունների հետ բովանդակային քննարկումների մեջ մտնելն անիմաստ է, ըստ նրա՝ պետք է արհամարհել. «Այս հանգամանքը պետք է օգտագործել եւ քաղաքական խավը պետք է գիտակցի, թե ինչպիսի օրհասական վիճակում է գտնվում մեր երկիրը եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Այս իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանը գործողությունների չորս տարբերակ է տեսնում՝ մասնակցել հանրաքվեին եւ այո քվեարկել, մասնակցել հանրաքվեին եւ ոչ քվեարկել, բոյկոտել, իսկ չորրորդ տարբերակը՝ բոյկոտելով փորձել խնդրին լուծում տալ. «Մենք ի նկատի ունենք օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Սերժը և նրա համախոհներն առանց իշխանության իրենց կյանքը չէին պատկերացնում, ընդ որում՝ մե՛ծ իշխանության։ Անձն ուզում է հասնել իշխանության, որ բազմաթիվ մարդկանց ենթարկի իրեն, ազդի նրանց ճակատագրերի վրա, օգտագործի նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը՝ իր կողմից դրված խնդիրները լուծելու համար։ Կիրք է առաջանում իշխանության նկատմամբ,–ընդգծել է ՀՊԿ-ը:
    Ախքատ ընտանիքից դուրս եկած Սերժ Սարգսյանն ուզում է իշխանություն՝ իշխանասե՛ր մարդ է. երբ մարդը իշխանության համը տեսնում է, շատ դժվար է ազատվում այդ հմայքից։ Ում էլ տաք իշխանություն, կզարգանա նրա մոտ մոտիվացիան, իշխանությունը կդառնա շատ գրավիչ, և նա չի ցանկանա հրաժարվել դրանից։ Մանավանդ եթե մանկության տարիներին աղքատության մեջ է ապրել և հասարակ ծագում ունի։ Որպես բոլշևիկյան դպրոցի տիպիկ ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ իշխանությունը գտնվում է նրա ձեռքում, ով կարողանում է տիրել մենաշնորհ ունեցող կուսակցությանը։
    Սարգսյանն ուզում է «հին» ՀՀԿ–ականներին փոխարինել նեոկոմսոմոլներով, որոնք պետք է բացառապես իրեն պարտական լինեն պետական համակարգում հայտնվելու:
    «ՀԱՅ մարդը ապշած էր, թե ինչ կազմակերպվածությամբ ու ինչ համախմբված ապրիլի լույս 24-ի գիշերը երիտասարդությունը ջահերով դուրս եկավ երթի: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես նման բան չէի տեսել, որ, մանավանդ ջահելությունը մեծ պատրաստակամությամբ ինչ-որ մի գաղափարի համար հավաքվի ու իր ձայնը բարձրացնի:Դա Սերժի նեոկոմսոմոլներով, նեոֆաշիտական կազմակերպության աաջին քայլերն էր, դեպի կործանում:Դաշնակցությունը իր «ՍԵՎ»մեծ գործն է անում, դաշնակները կարողացան ապրիլի 24-ին ցույց տալ իրենց հայրենասիրությունն ու համախմբվածությունը չմոռանալով որ իրենք նույնպես եղել են այդ եղեռնի
    «ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ» թուրքեի հետ հավասար:
    Կեցցեք ԱԶԳԱԴԱՎՆԵՐ,Սերժի իշխանությանը քիչ է մնացել,հաջորդը դուք էք:
    Սահմանադրական փոփոխությունները հենց անձնիշխանություն ձևավորելու և ցմահ իշխելու համար են նախաձեռնվել։ Փոփոփոխություններ, որոնք իրականում պետական հեղաշրջման փորձ են՝ իշխանության յուրացման հատկանիշներով։
    Պետք է նկատել, որ Սարգսյանը նոր բան չի հնարել։ Նրա «հոգևոր հայրերը»՝ «սովետական «գենսեկները», հենց այդ ոճով էլ աշխատել են՝ ի վերջո, փլուզման տանելով այն պետությունը, որը ղեկավարում էին։Հույսը կապել է նեոկոմսոմոլներով, նեոֆաշիտական կազմակերպության հետ,որոնք ներկաացնում մեր սերունդի ջահելները, որոնց առաջին «ՎԵՐՋ ԹԱԼԱՆԻՆ»փորձը ավարտվեց հաջողությամբ:

    Հարց-Իսկ ովքեր են այդ կազմկեպության անդամները:

    Պատասխան-վարչապետի տղայից սկսված մինչեվ վերջին օլիգարխի երեխան:

    Սերժի մոտ կստացվի՞ արդյոք պետական հեղաշրջման ծրագիրը, թե՞ ոչ, կախված է յուրաքանչյուրիցս։
    Եթե ՀԱՅԸ կորցել է իր նամուսը ու թասիբը,էլի մի 20 տարի կապրի ստրուկի պես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031