Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am. «Եկա, տեսա ու գրավեցի մրցանակային 3-րդ տեղը» (ֆոտոշարք)

Հուլիս 25,2015 21:34

Այսօր «Գրանդ սպորտ» մարզական ակումբում կայացավ ԶԼՄ-ների միջեւ սքվոշի սիրողական անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին լրատվամիջոցների մոտ 25 աշխատակիցներ:

Սքվոշը նոր մարզաձեւ է Հայաստանում, ուստի մարզաձեւի հայկական ազգային ֆեդերացիան մինչեւ այս մրցաշարի մեկնարկը երեքշաբաթյա մարզումներ էր կազմակերպել լրագրողների համար:

Aravot.am-ի մարզական մեկնաբանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր մասնակցել նախնական մարզումներին, բայց հեռակա պատկերացում ուներ մարզաձեւի մասին: Ստացվեց այնպես, որ կազմակերպիչները լուսաբանելու եկած Aravaot.am-ին նույնպես թույլատրեցին մասնակցել մրցմանը եւ նա տղամարդկանց մրցաշարում գրավեց մրցանակային երրորդ տեղը: Հաղթող ճանաչվեց Հանրային ռադիոյի մարզական լրագրող Արամ Մանուկյանը, 2-րդ տեղն զբաղեցրեց Ռաֆայել Խալաթյանը՝ «Արմֆուտբոլից»:

Կանանց մրցապայքարում մրցանակակիրների եռյակն ըստ հաջորդականության կազմեցին Սոնա Ղուկասյանը՝ (Հանրային ռադիո), Մարինե Կարապետյանը (Երկիր մեդիա TV),  Արաքս Սիմոնյանը (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժին):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031