Լրահոս
Օրվա լրահոսը

Քամուց վնասվել են տների տանիքներ

Հուլիս 26,2015 16:30

Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 26-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում քամուց վնասվել են Շիրակի մարզի Բագրավան գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Մարալիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ վնասվել են գյուղի 21 տների տանիքներ և էլեկտրասնուցման մալուխներ (մոտ 1000 գմ), ինչի հետևանքով ժամը 23.00-ից գյուղը մասամբ հոսանքազրկվել է:

Հուլիսի 26-ին, ժամը 13.30-ին էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Դեպքի մասին տեղեկացվել է Շիրակի փոխմարզպետը, մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը, ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031