Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում ազատամարտիկները ռեժիմի հեռացում են պահանջում

Հուլիս 26,2015 22:20

Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ այսօր շարունակեցին անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակման պահանջով երեկ սկսած իրենց նստացույցը:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց պահանջը ուղղված չէ իշխանություններին, այլ նպատակ ունեն քաղաքացիներին համախմբել իրենց մարտական ընկերոջը ազատ արձակելու պահանջի շուրջ. «Ոչ մի պահանջ չունենք այս իշխանություններից: Հույս չունենք այս հանցագործներից, որ որեւէ հարց կարող են լուծել: Իհարկե, որոշակիորեն հակասություն կա՝ պահանջում ենք ազատ արձակել, բայց պահանջը չենք ուղղում իշխանություններին: Այո՛,պահանջը միշտ հնչում է ազատ արձակելը, բայց, այնպես չէ, որ միայն այդ ուղղվածության նպատակով է մեր նստացույցը, երկրորդ՝ էլ ավելի կարեւոր խնդիրը գործընթացի շարունակությունն է՝ համախմբվածությունը: Եթե իշխանությունները կարձագանքեն մեր պահանջին, շատ լավ, ուրեմն թող գան ու պատասխան տան իրենց լկտի որոշումների համար»:

Մեր հարցին՝ եթե նույնիսկ հազարավոր քաղաքացիներ համախմբվեն, դա ի՞նչ է տալու, Գագիկ Սարուխանյանը շարունակեց. «Քանի որ նկատում ենք, որ երկրում եռման գործընթաց է սկսվում, ու այդ եռման գործընթացի ակունքներում կանգնած են, այսպես կոչված, Վոլոդյայի սոցիալական պահանջները, խնդիրն այն է, որ այսպես շարունակվել չի կարելի: Իշխանությունը հոգեվարքի մեջ է, փոխանցում եմ նաեւ Վոլոդյա Ավետիսյանի բառերը՝ աջակցել բոլոր ընդվզող խմբերին, մենք մեր շարժմամբ աջակցում ենք: Այս ռեժիմը ենթակա է հեռացման: Ճիշտ է ՝ Վոլոդյայի ազատության պահանջը կա, բայց առաջնային խնդիրը ռեժիմի հեռացումն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031