Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսի սահմանագոտում 4 հա ցորեն է այրվել

Հուլիս 27,2015 20:54

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի Ջերգենի կոչվող տարածքում այրվել է 4 հա ցորենի արտ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ նոյեմբերյանցի հրշեջների կողմից ներկայումս կրակը մարվել է:

Նա ասաց, որ հասունացած արտը ժամանակին չէր հնձվել, որովհետեւ Բաղանիսը հացահատիկահավաք կոմբայն չունի:

Բացի այդ, այդ տարածքն ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց է, եւ արտերի հնձելը մեծ ռիսկի հետ է կապված: Գյուղապետի խոսքերով դեռ պարզ չէ, հրդեհը ադրբեջանական գնդակոծության, թե՞  մարդու կողմից կրակի հետ անփույթ վարվելու հետեւանք է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031