Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շղթան

Հուլիս 27,2015 21:35

Քիչ առաջ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանը եւ «Հակահարված» խմբի երկու անդամները ճեղքեցին ոստիկանական շղթան եւ նստեցին Հանրապետության հրապարակի գորգի վրա: Ոստիկանները, տեսնելով դա, նրանց ձեռքերը եւ ոտքերը բռնած տեղափոխեցին դեպի Կառավարության շենքի դիմացի մայթ:

Sanasaryan_.3-gif Sanasaryan_.4-gif

Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ շատ հեշտ էր ոստիկանական շղթան ճեղքելը: Նա չբացառեց, որ առաջիկայում եւս նման փորձեր կլինեն: Նա հավելեց, որ գիշերը պատրաստվում են մնալ Հանրապետության հրապարակում:

Այժմ նախաձեռնության անդամները էլեկտրաէներգիայի սակագնի դեմ իրենց բողոքը նստացույցի ձեւով  շարունակում են Կառավարության շենքի դիմացի մայթի ավտոկայանատեղիում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031