Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցություն ստացան 2-րդ և 3-րդ խմբի ևս 38 զինհաշմանդամներ

Հուլիս 29,2015 17:26

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց 2010-2015 թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված՝ Երևանի Նոր նորքի, Նորք Մարաշի, Ավանի և Քանաքեռ-Զեյթուն համայնքների 2-րդ խմբի 8 և 3-րդ խմբի 30 զինհաշմանդամների:

ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքեր ասաց զինհաշմանդամներին՝ Հայրենիքին աձնվեր ծառայություն մատուցելու համար: ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի նախագահությամբ Բժշկության կարգ կատարվեց հաշմանդամ զինվորների համար:

Ապա ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը՝ մանրամասն նշելով, թե ովքեր են ներառված ծրագրում:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի դրամաբաշխության փուլը շարունակվում է: Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ երկրորդ անգամ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031