Լրահոս
Օրվա լրահոսը

Սարատովում ձերբակալվել է սպանության համար հետախուզվող հայը. Province

Հուլիս 30,2015 18:02

Ոստիկանների տվյալներով՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Սարատովի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ  Վավիլով փողոցի խանութներից մեկում տագնապի ազդանշան է միացել։ Պարզվել է, որ անհայտ անձը խանութից գողացել է 20 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ չիպս, քաղցրավենիք եւ ծխախոտ։ Այս մասին հաղորդել է Province.ru-ն։

«Ոստիկանները հազիվ էին հասցրել խանութից դուրս գալ փողոց, երբ տեսան մեկին, որը շատ նման էր տեղի անվտանգության տեսախցիկների արձանագրած մարդուն։ Իր հերթին՝ քաղաքացին նկատելով ոստիկանների հայացքները, նետվել է մոտակա շենքի մուտք, որտեղ էլ ձերբակալվել է»,- կայքին փոխանցել է ՌԴ ոստիկանության Սարատովի բաժնի աշխատակիցը։

Կասկածյալը ոստիկաններին մի քանի անգամ ասել է կեղծ անուն եւ ազգանուն. «Սակայն նրա անձը վերջում պարզվել է։ Կասկածյալը Հայաստանի 32-ամյա քաղաքացի էր, որը հետախուզման մեջ էր գտնվում Երեւանում կատարած սպանության եւ Սոչիում գողության համար»,- հավելել է ոստիկանության աշխատակիցը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031