Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան – Իրաքյան Քրդստան. կրթական համագործակցության հեռանկար

Հուլիս 30,2015 18:45

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:

Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը՝ և նշել, որ իր Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է և այս տեսանկյունից կարևորում է համագործակցությունը կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:

ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում մեր կրթական համակարգն արդիականացրել ու նկատելիորեն բարեփոխվել է. “Հատկապես Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ եվրոպական կրթական մոդելին և ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու / անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն/ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժշկական, ճարտարագիտական և ՏՏ ոլորտի մասնագիտություններով: Հյուրերին հետաքրքրել է հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով նրանք այցելություններ կունենան նաև մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կողմերը հույս են հայտնել, որ միջպետական կապերի ամրապնդումը նոր հեռանկարներ կբացի երկկողմ կրթական համագործակցության և ուսանողների փոխանակումների համար:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031