Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերը ջազի ամիս է Երեւանում

Հուլիս 30,2015 22:30

Սեպտեմբերի 17-19-ը Երեւանում կանցկացվի  ջազային փառատոն՝ Yerevan Jazz Fest- 2015: Այն նախաձեռնել են Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը: Սեպտեմբերի 17-ին փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր Insight խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-ին կկայանա Ռիչարդ Բոնա բենդի համերգը, որ կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 19-ի երեկոյին, այն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց): Հանդես կգան նաեւ Մարիամ եւ Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը եւ Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031