Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթով հետաձգվեց ԱԻՄ-ի հանդիպումը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ (Տեսանյութ)

Հուլիս 31,2015 11:55

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 31-ին պետք է հանդիպեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամների հետ: Այսօր Պարույր Հայրիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առավոտյան իրեն զանգահարել է Սիրանույշ Սահակյանը եւ տեղեկացրել, որ Սահմանադրական դատարանը շատ կարեւոր նյութեր է ստացել Վենետիկի հանձնաժողովից եւ բոլոր աշխատակիցները պետք է զբաղվեն այդ նյութերի ուսումնասիրությամբ, ուստի հանդիպումը 1 շաբաթով հետաձգվում է. «Եթե սա սադրանք է ոչ բարեկամների կողմից, ուրախալի է, որ այդպիսի զանգ ենք ստանում, իսկ եթե դա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին տրված հրաման է՝ չեղյալ համարել այսօրվա հանդիպումը, դա միասին կպարզենք»:

Չնայած այդ զանգին, Պարույր Հայրիկյանը գնաց Սահմանադրական դատարան, որպեսզի մասնակցի հանդիպմանը՝ նախնական պայմանավորվածության համաձայն: Սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին վերեւ բարձրանալ, նշելով, որ հանձնաժողովի նախագահը տեղում չէ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031