Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց ԵԺԿ Ուսանողական կառույցի(EDS) անդամ ձայների աննախադեպ քանակով

Հուլիս 31,2015 16:13

Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

Հավաքի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները» : Հավաքի շրջանակներում եղել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ:

Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ը, ՀՀԿ ԵԿ համար կարևորագույն օրերից մեկն էր, քանի որ ձայների բացառիկ առավելությամբ` 169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր, ՀՀԿ ԵԿ-ն ընտրվեց  EDS անդամ: Սա աննախադեպ երևույթ էր  EDS-ի համար: Նշենք , որ այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիս ամսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին:

Այս հաջողությունը կարևոր է ոչ միայն ՀՀԿ ԵԿ, այլև հայաստանյան ողջ երիտասարդության, մասնավորապես ուսանողության համար, քանի որ սա ևս մեկ հարթակ է ստեղծում նրանց համար միջազգային հարթակում նորովի և առավել արդյունավետ դրսևորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության և զարգացման:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    պայթուցիկ փուչիկների հրավառություն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031